Պատանի հետազոտողների ակումբ (ՊՀԱ)

“Պատանի Հետազոտողների Ակումբը` համայնք է, որտեղ մարդիկ հետաքրքրասեր են, սովորում են կիրառելով, գիտելիքներ են ձեռք բերում ինքնուրույն և միմյանց հետ համագործկցելով”:
ՊՀԱ-ում ամենակարևորը սեփական հետաքրքրությունն է: Ակումբի անդամներն իրենք են փնտրում հետաքրքիր թեմաներ և փորձերի միջոցով (առանց դասագրքերին նայելու) ստանում են իրենց հուզող հարցերի պատասխանները։

Հիմնականը հետազոտական ​​մեթոդն է, որը զարգացնում է բազմաթիվ հմտություններ և կարողություններ և, միևնույն ժամանակ, թույլ է տալիս հաղթահարել դպրոցական առարկաների միջև եղած սահմաններն ու պատնեշները, ցույց է տալիս, որ սխալներն արժեքավոր են, քանի որ դրանք սովորեցնում են խնդիրներ լուծել: Նման հետազոտության առարկան, կախված երեխաների տարիքից, կարող է լինել ամենաբազմազան մագնիսներով փորձերը, տիեզերքի դիտարկումը կամ մոտակա գետի ջրի մաքրության վերլուծությունը:

  • Պատանի հետազոտողի ակումբը (ՊՀԱ) միավորում է հետաքրքրասերներին և կազմակերպում է գրավիչ հանդիպումներ, որտեղ երեխաներն ու դեռահասները՝ չափահաս մենթորի հսկողության ներքո, անվտանգ միջավայրում կարող են միասին փորձեր կատարել և ինքնուրույն գիտելիքներ ձեռք բերել: Ակումբի աշխատանքի հիմքը համագործակցությունն է, հարցեր տալը, դիտելը, վերլուծել և պատճառային կապերը գտնելը: Այստեղ ամենակարևորը փորձարկելն է, խնդիրները միասին հետազոտելը, որտեղ ամբողջ գործընթացի կենտրոնում սովորողն է: 
  • ՊՀԱ-ի պարզ կանոններն են՝ 
  • Հետաքրքիր ու լուրջ փորձեր կատարելու համար մեծ գումար կամ նույնիսկ հատուկ սարքավորված լաբորատորիա պետք չէ։ Մեզ շրջապատող առարկաները, որոնք հասանելի են խոհանոցում, ավտոտնակում, զբոսնելիս, ճամփորդելիս, այգում կամ բակում փորձարկման գործիքներ են: 
  • Ակումբը կարող է ստեղծվել ամենուր՝ գյուղում և քաղաքում, արտերկրում, մանկապարտեզում, դպրոցում և ֆորմալ կրթական համակարգից լիովին անկախ: 
  • Համակարգողը կարող է լինել ուսուցիչ, ծնող, բոլորը, նույնիսկ, ավելի բարձր դասարանի սովորողը փոքրերի համար: ՊՀԱ մասնակիցներն իրենց բնույթով ակտիվ մարդիկ են, ովքեր չեն բավարարվում պատրաստի լուծումներով և թույլ են տալիս ակումբի անդամներին ինքնուրույն ճանաչել շրջակա աշխարհն  ու նոր բացահայտումներ անել:

ՊՀԱ-ն նպաստում է սովորողների մոտ բնագիտական առարկաների նկատմամբ մոտիվացիայի, վերլուծական մտածողության,  թիմային աշխատանքի  և գործնական հմտությունների բարձրացմանը: Հայաստանում ՊՀԱ  միջազգային ծրագրի ստեղծմանն աջակցում են «Ջինիշյան» հիմնադրամը, Կոպեռնիկոսի անվան գիտական կենտրոնը (Լեհաստան) և Բյուրականի աստղադիտարանը:

Պատանի հետազոտողի ակումբի անդամը պետք է ծանոթ լինի Ազնիվ խաղ-մրցույթի գլխավոր 7 արժեքներին՝

  1. Համագործակցություն
  2. Հարգանք
  3. Արդարություն
  4. Ներառում
  5. Հարգանք դեպի բազմազանություն
  6. Պատասխանատվություն
  7. Ընդունում