Ինչպես գրանցվել կայքում

Սիրելի պատանի.
Կայքի գրանցման համակարգը ժամանակավորապես չի գործում։
Եթե ցանկանում ես դառնալ հարթակի անդամ, ուղարկիր քո անուն ազգանունը, էլեկտրոնային հասցեն և ցանկալի մուտքանունը admin [շնիկ] patani.am էլեկտրոնային հասցեին և մենք կգրանցենք ու պատասխան նամակով կտեղեկացնենք գրանցման մասին։


Կայքում գրանցվելու համար ձևանմուշում «Գրանցում» կոճակի միջոցով անցնում ենք գրանցման ձևանմուշին (նկ. 1), ապա համապատասխան դաշտերում լատիներեն տառերով գրում ցանկալի մուտքանունն ու գործող էլեկտրոնային փոստի հասցեն (նկ. 2)։

Գրանցման դաշտերը լրացնելուց հետո ստուգեք էլեկտրոնային փոստը։ Գրանցման համար նամակը ուղարկվել է Ձեր նշած էլեկտրոնային հասցեով։ Սեղմեք նամակում տեղարված առաջին հղման վրա և բացված պատուհանում փոխեք Ձեր գաղտնաբառը։

Հիշե՛ք, գաղտնաբառը պետք է լինի բարդ, ունենա 12 նիշ, պարունակի մեծատառեր և փոքրատառեր, ինչպես նաև թվեր ու սիմվոլներ։ Եթե գաղտնաբառը լինի հեշտ, ձեր հաշիվը հեշտությամբ կկոտրեն ցանցահենները։

Գաղտնաբառը ստեղծելուց հետո արդեն կարող եք մուտք գործել համակարգ՝ Պատանի եմ կայքի մուտքի պատուհանի միջոցով՝ հավաքելով մուտքանունը կամ էլեկտրոնային հասցեն, որով գրանցվել եք և ստեղծված գաղտնաբառը։
Այս տեսանյութում կարող եք տեսնել գրանցման ընթացքը.

Կայք մուտք գործելուց հետո անձնական էջի միջոցով կարող եք խմբագրել Ձեր մասին տեղեկությունները.

Անձնական էջ մուտք գործելուց հետո բացված պատուհանում ավելացնում եք Ձեր անուն-ազգանունը, գրում մականունը, ապա ընտրում այն անունը, որը կուզեք, որ երևա կայքում.

Փոփոխություններն անելուց հետո, չեք մոռանում պահպանել այն։

Տեսանյութը կօգնի կատարել փոփոխությունները.

Շնորհակալություն, որ միանում եք մեր թիմին։
Հարցերի դեպքում գրեք կայքի տելեգրամյան զրուցարանում կամ ուղարկեք նամակ՝ admin @ poqrik.am հասցեին։