You are currently viewing Կա՞ արդյոք կյանք Մեռյալ ծովում

Կա՞ արդյոք կյանք Մեռյալ ծովում

Մեռյալ ծովը Երկրագնդի ամենահրաշալի ջրավազաններից մեկն է։ Այն գտնվում է Հորդանանի Ռիֆտ հովտում։ Սրա երկարությունը 67կմ է, իսկ լայնությունը՝ 18 կմ։ Մեռյալ ծովն ամենևին էլ ծով չէ, այլ մեծ լիճ է։
Ենթադրվում է, որ միլիոնավոր տարիներ առաջ նրա մակարդակը 420 մետր բարձր է եղել, քան ներկայիս ծովինը, և, հենց այդ պատճառով, այն ավելի բարձր է եղել, քան Միջերկրական ծովը։ Ու, ենթադրվում է, որ այդ ժամանակահատվածում Մեռյալ ծովում կյանքը «եռացել» է։ Սակայն, տարիների ընթացքում ցամաքելով, ծովը հասել է ներկայիս չափերին։ Ներկայումս Մեռյալ ծովի բարձրությունը ծովի մակարդակից 423մ ցածր է։ Չնայած, որ այս ծովի մեջ են թափվում Հորդանան գետի և մի քանի այլ առուների ջրեր և ծովը ոչ մի տեղ չի արտահոսում, ամեն տարի այս ծովի մակարդակը իջնում է մոտ մեկ մետրով։ Դա կախված է ջրի մեծ քանակությամբ գոլորշիացման հետ։ Լճի մակարդակի նվազումը կանխելու նպատակով Իսրայելը նախատեսում է Կարմիր ծովից պոմպերով ջուր հասցնել Մեռյալ ծով։ Մեռյալ ծովը Երկրի ցամաքի ամենացածր կետն է։

Մեռյալ ծովի առանձնահատկություններից մեկը նրանում աղի պարունակությունն է։ Այն 2011թ. տվյալներով հասնում է 34.2%։ Օվկիանոսի ջրերի համեմատությամբ Մեռյալ ծովն աղի է 9.6 անգամ։ Այս յուրահատկության շնորհիվ կարելի է լողալ ծովի մակերևույթին և չսուզվել։

Բացի այդ, Մեռայլ ծովի ջուրը, ապա բացի աղից պարունակում է նաև մեծ քանակությամբ մագնեզիումի քլորիդ, որը մարդու մոտ սրտխառնոց է առաջացնում։ Այս ջրերում լուծված է նաև մեծ քանակությամբ կալցիումի քլորիդ։

Մեռյալ ծովն իր անվանումը ստացել է իր ջրերում կենդանական աշխարհի անհնարինության պատճառով։ Մինչև վերջերս ենթադրվում էր, որ այս ծովում որևէ կենդանի և բույս չի ապրում։ Նույնիսկ Հորդանան գետից պատահաբար այս ծովում հայտնվող ձկները միանգամից սատկում էին՝ աղի ջրի մեջ ապրելու անհնարինությունից։
Չնայած դրան, վերջերս գիտնականները պարզել են, որ այս աղի ջրամբարի մեջ ապրում են սնկեր, մանրադիտակային վիրուսներ, մանրէներ։

Մեկնաբանել