You are currently viewing Դավիթ Բեկ

Դավիթ Բեկ

«Դավիթ Բեկ»-ը Րաֆֆու պատմական վեպն է՝ բաղկացած երեք գրքից և վերջաբանից։ Դավիթ Բեկը 18-րդ դարի նշանավոր գործիչ է, հայ զորավար, իրանական խաների և թուրքական նվաճողների դեմ Սյունիքի ազատագրական շարժման առաջնորդ։ 1720-ական թվականներին հայ ազատագրական շարժումները նոր վերելք ապրեցին, մտան զինված պայքարի շրջանը։ 1722 թվականին Ղափանի ավագների անունից Ստեփանոս Շահումյանը դիմեց Վրաց թագավոր Վախթանգ VI–ին և խնդրեց նրա բանակում եղած հայ նշանավոր զորականներից ուղարկել Սյունիք՝ ժողովրդի զինված շարժումը գլխավորելու համար։ 1722 թվականի վերջին մի խումբ հայ զինվորականների հետ վրաստանից Դավիթ-Բեկը ուղարկվում է Սյունիք։ Հայրենիք վերադառնալուն պես նա մասնակցում է ազատագրական պայքարների՝ ուղղված պարսկական և թուրքական ուժերի դեմ:

Գիրքը կարող եք օնլայն ընթերցել Գրապահարան կայքում, կամ լսել աուդիոտարբերակը՝ Գրքասեր կայքում։

Մեկնաբանել