You are currently viewing Բուժքույր

Բուժքույր

Բուժքույրը միջին բժշկական կրթությամբ մասնագետ է և աշխատում է բժիշկների ղեկավարությամբ։ 

Այս մասնագիտության տեր մարդիկ աշխատում են հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, տարբեր բժշկական կենտրոններում։ Նույնիսկ դպրոցն ու մանկապարտեզն ունեն բուժքույր։

Բուժքույրերը խնամում են հիվանդներին, հետևում նրանց վիճակին, բժշկի նշանակմամբ իրականացնում բուժական միջոցառումներ։ Հիվանդանոցային բուժքույրերը վերահսկում են բաժանմունքի և հիվանդասենյակների սանիտարահիգիենիկ վիճակը։ Դպրոցի և մանկապարտեզի բուժքույրերը հսկում են հիվանդ երեխաների ուս.հաստատություն չհաճախելը, հետևում ընթացիկ բժշկական հոգսերին։

Բուժքույր լինելու համար պետք է լինել հոգատար, ուշադիր, արագաշարժ, պարտաճանաչ։ Բուժքրոջ առաքելությունը բժիշկի հրահանգները, նշանակումները կատարել, հետևել հիվանդների վիճակին։ Դառնալով բուժքույր, դու բժիշկի աջ ձեռքն ես դառնում, նրա օգնականը։

Այս մասնագիտությունը թույլ է տալիս քեզ պետքական զգալ, քանի որ մարդկանց ես օգնում, անընդհատ հիվանդի կողքին ես։ Նրանք էլ փոխհատուցում են քեզ իրենց երախտագիտությամբ, սիրով։ Բուժքույրը շփվում է բազում բժիշկների հետ, ձեռք բերում մեծ փորձ։

Բուժքույր դառնալու համար պետք է սովորել Թիվ 1 բազային բժշկական քոլեջում, հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջում կամ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պետական բժշկական քոլեջում։

Ըստ վերջին տվյալների ընդունելության համար հանձնում են թեստեր կենսաբանություն և հայոց լեզու առարկաներից, ինչպես նաև հաշվի է առնվում դպրոցում քիմիա առարկայի գնահատականը։

Ընդունելությունը կատարվում է 9-րդ դասարանի հիմքով քառամյա և 12-րդ դասարանի հիմքով՝ եռամյա ուսումնական պլանով։

Մեկնաբանել