You are currently viewing Վերզասկա. Եվրոպայի ամենագեղեցիկ գետերից մեկը

Վերզասկա. Եվրոպայի ամենագեղեցիկ գետերից մեկը

Վերզասկան Շվեյցարիայում գտնվող 30կմ երկարություն ունեցող լեռնային գետ է։ Սկիզբ է առնում լեռների բարձրունքից՝ ավելի քան 2864մ բարձրությունից, և թափվում Շվեյցարիայի ու Իտալիայի միջև ընկած Մաջորե լեռնային լիճը։ Այս գետը հայտնի է իր զուլալ, փիրուզյա ջրերով, հատակը զարդարող գույնզգույն քարերով։ Նրա անցած ամբողջ ճանապարհը զարդարված է միջերկրական փարթամ բուսականությամբ, շագանակենիներով ու խաղողի թփերով։

Գտնվում է Շվեյցարական ալպերի կենտրոնում ու համարվում է Եվրոպայի ամենագեղեցիկ գետերից մեկը։ Նրա ջրերի ջերմաստիճանը երբեք չի գերազանցում 7-10 աստիճանը։ Խորությունը մեծ չէ, հասնում է մինչև 10մ, սակայն որոշ հատվածներում վտանգ են ներկայացնում ստորջրյա ուժեղ հոսանքները։

Գետում լողալն արգելված է։ Նրա ջրերը շատ սառն են։

Այս գետը ամենալավ համբավն ունի դայվինգով զբաղվողների մոտ, քանի որ նրանք կարող են տեսնել գետի հատակը։ Ստորջրյա լողի համար տարվա ամենալավ եղանակը համարվում է ուշ գարունից մինչև վաղ աշուն ընկած ժամանակահատվածը։

Այս գետը զուրկ է կենդանական և բուսական աշխարհից։ Գիտնականները կարծում են, որ դրա պատճառը ջրերի թթվածնային գերհագեցածությունն է։

Մեկնաբանել