ՄաթեմատիկաԻնչո՞ւ են «արաբական» թվանշաններն իրականում «հնդկական»

Ինչո՞ւ են «արաբական» թվանշաններն իրականում «հնդկական»

Ներկայումս մենք օգտագործում ենք թվանշաններ, որոնք ի հայտ են եկել Հնդկաստանում։ Առաջներում նրանք ունեին հին հնդկերենում (սանսկրիտում) թվանշաններին համապատասխանող բառերի առաջին տառերի տեսքերը։

Թվային համակարգի զարգացման ամենագլխավոր քայլը դարձավ հատուկ նշանի՝ 0-ի «նախնիի» ներմուծումը։ Այն իրենից ներկայացնում էր թունդ կետ կամ շրջանակ։ Այն թույլ տվեց բավարարվել համեմատաբար քիչ նշաններով։ Սանսկրիտի համարակալումը վերածվեց 10-ական համակարգի։ Թե ե՞րբ և ինչպե՞ս է դա տեղի ունեցել, հայտնի չէ։ Բայց արդեն 8-րդ դարում այդ համակարգը ներթափանցեց այլ երկրներ՝ Չինաստան, Տիբեթ, Իրան, Միջին Ասիա։ 9-րդ դարի սկզբում Խորեզմայից Մուհամեդ անունով մեկը հնդկական այդ համարակալումը տարածեց արաբական երկրներում։

Այդ թվերը Եվրոպա են հասել 12-րդ դարում և 16-րդ դարում, ի շնորհիվ իրենց յուրահատկության, հաստատվեցին այնտեղ։ Քանի որ սանսկրիտի թվերը Եվրոպա հասան արաբների միջոցով, դրանք այդպես էլ անվանվեցին՝ արաբական թվանշաններ։ Եվ իրենց սխալ անվանումը պահպանում են մինչ այժմ։

Աղբյուր՝ poqrik.am

- Գովազդ -Փոքրիկ եմ

Իսկ սա կարդացե՞լ ես

- Գովազդ -Վավատի Գրուպ

Բլոգ

Այլ հոդվածներ