You are currently viewing Ինչո՞ւ է Անտարկտիդան ամենացուրտ մայրցամաքը

Ինչո՞ւ է Անտարկտիդան ամենացուրտ մայրցամաքը

Երկրագնդի վրա ամենցուրտ հատվածները բևեռներն են։ Բևեռներում ցուրտ է, քանի որ արևի ճառագայթները այնտեղ հասնում են ոչ թե ուղիղ, այլ շեղ։ Իսկ արևի ճայագայթներն ինչքան ուղիղ են ընկնում Երկրի վրա, այնքան ավելի լավ են տաքացնում այն։ Բևեռներում արևի ճառագայթները կարծես սահում են Երկրագնդի վրայով, այդ իսկ պատճառով չեն տաքացնում այն։

Իսկ որտե՞ղ է ավելի ցուրտ՝ հյուսիսային բևեռում (Արկտիկայում) թե հարավային բևեռում (Անտարկտիդայում)։ Առաջին միտքը՝ հյուսիսային բևեռում է ամենացուրտը։ Բայց դա ճիշտ չէ։ Ամենացածր ջերմաստիճանը, որ դիտվել է մեր մոլորակի վրա, գրանցվել ՝ Վոստոկ կայանում՝ հարավային գեոմագնիսական բևեռի մոտ, և կազմել է -86.9°C։ Հարավային մայրցամաքի միջին ջերմաստիճանը կազմում է -49°C, որը բնութագրում է Երկրագնդի ամենացուրտ կլիման։ Արկտիկայում ձմեռային միջին ջերմաստիճանը մոտավորապես -34ºC, իսկ ամռանն ավելի տաք է։

Եվ դրա պատճառն այն է, որ Արկտիկան ընդամենը օվկիանոսի սառած հատված է, իսկ Անտարկտիդան՝ հսկա մայրցամաք։ Իր մակերեսով Անտարկտիդան ունի մոտավորապես 14 մլն. քառ. կմ մակերես, որը գրեթե երկու անգամ ավել է, քան Ավստրալիայի մակերեսը և մեկուկես անգամ ավել է, քան Եվրոպայի մակերեսը։ Այդ իսկ պատճառով Հարավային բևեռային հատվածում կլիման ավելի խիստ է, քան Արտկիկայում։ Բացի այդ, Անտարկտիդան ամբողջովին ծածկված է սառույցով, ոիսկ սայռույցը 95%-ով արտացոլում է արևային ռադիացիան։ Եվ վերջապես, Անտարկտիդայի ցուրտ կլիմայի մեղավորը օդի հոսանքով պայմանավորված մթնոլորտային բարձր ճնշումն է, որը թույլ չի տալիս ամպերի առաջացումը։ Այդ իսկ պատճառով Անտարկիտայում մթնոլորտային տեղումներ չեն լինում։

Անտարկտիդայում այնքան ցուրտ է, որ նրա որոշ հատվածներում ձյունը երբեմն չի էլ հալվում։ Այդ մայրցամաքում է գտնվում երկրագնդի սառցե «պլաշարի» 90%-ը, որը պարունակում է մեր մոլորակի սսեղմված ջրի մոտավորապես 3/4-ը։

Իսկ դուք գիտե՞ք…

Անտարկտիդան միակ մայրցամաքն է, որը չի պատկանում ոչ մեկի, այլ հանդիսանում է միջազգային համագործակցության մայրցամաք։ Մայրցամաքի իսկական «տերերը» գիտաշխատողներ են՝ երկիր մոլորակի տարբեր կետերից։ Անտարկտիդան չունի բնակեցման պատմություն և այն գտնվում է Անտարկտիդյան համաձայնության իրավասության ներքո, որը պահանջում է նրա ռեսուրսներին խնայողաբար վերաբերվել և այն օգտագործել միայն գիտական նպատակներով։

Աղբյուր՝ poqrik.am