Առաջարկում ենք հետաքրքիր, տրամաբանական զբաղմունք՝ «Գուշակիր քառանիշ թիվը»։
Խաղը նախատեսված է միջին և բարձր դասարանների աշակերտների համար։
Խաղի կանոնները.
Խաղի դասական տարբերակում խաղում են 2 հոգի։ Խաղացողներից յուրաքանչյուրը մտապահում ու որևէ տեղ գրում է քառանիշ թիվ, որի թվանշանները չպետք է կրկնվեն։ Այնուհետ, սկզբում մի խաղացողը ասում է չկրկնվող թվանշաններով որևէ քառանիշ թիվ, իսկ նրա մրցակիցը, այդ թիվը համեմատելով իր պահածի հետ, ասում է, թե քանի թվանշան է գուշակել և դրանցից քանիսն էն ճիշտ դիրքերում։
Օրինակ.
Մտապահված թիվը «3219» է։ Խաղացողը ասում է «2310» թիվը։ Մրցակիցը պետք է պատասխանի՝ 3 («2», «3» և «1» թվանշաններն առկա են պահված թվում), 1 («1» թվանշանը, որը գտնվում է ճիշտ դիրքում)։
Մրցակիցները հաջորդաբար փորձեր են կատարում գուշակելու մտապահված թիվը։ Հաղթող է ճանաչվում այն խաղացողը, ով առաջինը կգուշակի մրցակցի պահած թիվը։ Սակայն, եթե հաղթողը առաջինն է սկսել խաղը, մրցակցին վերջին հնարավորություն է տրվում գուշակելու հակառակորդի մտապահած թիվը։
Խաղի օրինակ.
1 խաղացողը մտապահել է 0657 թիվը, 2-րդ խաղացողը՝ 0621։ Առաջին քայլը անում է «Խաղացող 1»-ը։ Հաղթում է «Խաղացող 2»-ը՝ գուշակելով թիվը։