You are currently viewing Ձյան և սառույցի փառատոն Ճապոնիայում

Ձյան և սառույցի փառատոն Ճապոնիայում

Ձյան ու սառույցի փառատոնը Ճապոնիայի ձմռան ամենախոշոր իրադարձությունն է։ Փետրվարի սկզբին Սապպորո քաղաքի Օդորի այգին, Ցիդոմու ստադիոնն ու Սուսուկինոյի գիշերային զվարճանքների թաղամասը վերածվում են ձնից ու սառույցից քանդակների բացօթյա թանգարանի։ Փառատոնը տևում է 7 օր։

Այս փառատոնը սկիզբ է առել 1950թ., երբ մի քանի աշակերտներ Օդորի այգում պատրաստեցին կենդանիների պատկերներով 6 ձնային քանդակներ։ Բնակիչներին այս մտահղացումը շատ դուր եկավ և նրանք ձնե քանդակների ծեփը դարձնել ամենամյա տոն։

1955թ.-ին քաղաքի մոտակայքում գտնվող ռազմաբազայի Ճապոնիայի ինքնապաշտպանական զորքերը որոշեցին միանալ քանդակողներին և այդ տարի կառուցվեցին առաջին հսկայական քանդակները։ Արդեն 1959թ.-ին փառատոնին մասնակցեցին 2500 հոգի և առաջին անգամ փառատոնի մասին լուրերը հաղորդվեցին հեռուստատեսությամբ ու թերթերում։ Համաշխարհային համբավ փառատոնը ձեռք բերեց 1972թ.-ին՝ XI-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ, որոնք անց էին կացվում Ճապոնիայի Հոկկայդո կղզու Սապպորո մայրաքաղաքում։

1974թ.-ին անց կացվեց ձնե ու սառույցից պատրաստված քանդակների առաջին միջազգային մրցույթը։

Ներկայումս ձնե քանդակների միջազգային մրցույթին մասնակցում են 25 թիմ աշխարհի տարբեր ծայրերից։

7 օր Սապպորոն վերածվում է կախարդական քաղաքի, որի փողոցներում կարելի է հանդիպել հեքիաթային հերոսների, ճապոնական մուլտֆիլմների հերոսների, աշխարհում հայտնի շինությունների և այլն։ Մեծ քանդակները պատրաստվում են մետաղական հիմքի վրա, որպեսզի քանդակն ավելի ամուր լինի։

Այս փառատոնի հյուրերը, բացի քանդակները դիտելուց, կարող են սահել դահուկներով, սահնակներով ու չմուկշներով, զբոսնեն ձնե արահետներով ու սահեն մեծ սառցալեռների վրա։

Մեկնաբանել