You are currently viewing Հրշեջ-փրկարար
Firefighters rescued the survivors

Հրշեջ-փրկարար

Հրշեջ-փրկարարը աշխատում (ծառայում) է Արտակարգ իրավիճակների նախարարությունում։ ԱԻ նախարարությունը բաղկացած է տարբեր ստորաբաժանումներից, որտեղ աշխատում են թե՛ քաղաքացիական (որոնք զբաղվում են հիմնականում գրասենյակային աշխատանքով), թե՛ ծառայողական անձիք։ Հրշեջ-փրկարարը պատկանում է ծառայողական անձանց կարգին։ Ներկայանալով ծառայության վայր 9:00-ից սկսվում է փրկարարի օրը, առավոտյան սկսում են դասեր, պարապունքներ, մասնագիտական վերապատրաստումներ. չենք մոռանում, որ ամեն պահ կարող է լինել կանչ (դեպք) և փրկարարները մեկնում են քաղաքացիներին օգնելու: Կանչերը լինում են բազմազան՝ կենցաղային, հրդեհներ, ճտպ (ճանապարհատրանսպորտային պատահարներ):

Եթե սիրում ես օգնել մարդկանց, սիրում ռիսկայն աշխատանքներ, ուրեմն այս գործը քեզ համար է։ Փրկարարի աշխատանքը կայանում է հենց նրանում, որ օգնի մնացած բոլորին: Եթե դուք սիրում եք օգնել մարդկանց, սիրում եք ուսումնասիրել տարբեր գիտություններ մեկ վայրում, կարողանում եք արագ կողմնորոշվել, ապա ընտրեք փրկարարի մասնագիտություն: Փրկարարի մասնագիտություն ձեռք բերելու համար կարող եք դիմել, սովորել ՃԿՊԱ (Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա): Լավ մասնագետ դառնալու համար առարկաներից առաջնայինն են մաթեմաթիկա, ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա։ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում գործում է առկա և հեռակա ուսուցման ձևերը։ Առկա ուսուցմամբ «Հրդեհային պաշտպանություն» և «Փրկարարական գործ» մասնագիտություններում կրթությունն անվճար է:

Մեկնաբանել