2010թ. Պակիստանի Սինդ նահանգում տեղի ունեցավ վերջին 80 տարվա ընթացքում ամենաուժեղ ջրհեղեղը։ Բարձրացող ջրից փրկություն էին փնտրում բոլոր կենդանները, այդ թվում նաև սարդերը։ Սարդերը իրենց փրկությունը գտան այդ տարածքի մի քանի ծառերի վրա, իսկ քանի որ ջրհեղեղը երկար տևեց, սարդոստայնները հսկայական չափերի հասան։
Սա խախտեց բնության հավասարակշռությունը. արևի լույսի պակասից շատ ծառեր ոչնչացած, բայց կար նաև դրական կողմ՝ ի շնորհիվ ծառերի վրայի սարդոստայնների, մոծակների թիվը կտրուկ նվազեց, որն էլ բերեց մալարիա հիվանդության նվազեցմանը։