Օձերի կղզի

Օձերի կղզին հայտնի է նաև Կեյմադա Գրանդի անունով: Նա առաջին հայացքից շատ գեղեցիկ է երևում, սակայն վտանգավոր է մարդկության համար: Օձերի կղզին գտնվում է Ատլանտյան օվկիանոսում՝ Բրազիլիայի Սան Պաուլու նահանգից 35 կմ դեպի հարավ: Մակերեսը կազմում է 430,000 կմ քառ.: Քանի որ այնտեղ բնակություն են հաստատել շուրջ 5000 վտանգավոր օձատեսակներ՝ մուտքը դեպի կղզի արգելված է: Կղզում յուրաքանչյուր քառակուսի մետրին բաժին է հասնում 1-5 թունավոր օձ: Կարևորագույն բնակիչն է ոսկեգույն իժը, այն էնդեմիկ օձատեսակ է,որի թույնը կարող է առաջացնել ներքին օրգանների արյունահոսություն, գլխուղեղի այտուցվածություն: Օձերի կղզում բացի օձերից ոչ մի այլ կենդանատեսակ չկա, որի պատճառով շատ են կանիբալիզմի դեպքերը: Ժամանակին մարդիկ ցանկացել են կղզում բանանի պլանտացիաներ հիմնել, սակայն օձերի մեծ քանակությունը թույլ չի տվել: Ըստ տվյալների տարիներ շարունակ կղզու միակ բնակիչը եղել է փարոսի պահակը՝ իր ընտանիքով: Սնունդ հայթայթելու նպատակով լքել է իր տարածքը ու մահացել օձերի խայթոցից: Նույն բախտին են արժանացել նրանք՝ ովքեր մեկնել են պահակին փրկելու: Այժմ փարոսը աշխատում է ավտոմատ կերպով: Ներկայումս Բրազիլիայի ռազմածովային ուժերն արգելում են քաղաքացիներին մուտք գործել կղզի՝ ապահովելով քաղաքացիների անվտանգությունը:

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Նախորդ հոդվածը
Հաջորդ հոդվածը

Մեկնաբանել

Մուտքարիր մեկնաբանությունդ
Գրիր անունդ

- Գովազդ -Փոքրիկ եմ

Իսկ սա կարդացե՞լ ես

- Գովազդ -Վավատի Գրուպ

Բլոգ

Այլ հոդվածներ