Մեզանից շատերը գիտեն, որ կանեփը օգտագործում են նաև բուժական նպատակով: Ոմանց ծանոթ են՝ կոճապղպեղի, սպանախի, սխտորի բուժիչ հատկությունները: Սակայն կան շատ այլ օգտակար բույսեր, որոնց բուժիչ հատկությունների մասին հազվադեպ է հիշատակվում: Եկե՛ք, խոսենք վերոհիշյալ բույսերի բուժիչ հատկությունների մասին.
- Խատուտիկ.
Խատուտիկը ուտելի ծաղկաբույս է, որը լայնորեն տարածված է գրեթե ամենուր: Այն օգտագործվում է բժշկական դեղամիջոցներում և ըմպելիքներում: Այս դեղաբույսը կարգավորում է շաքարի և խոլեստերինի մակարդակը արյան մեջ: Բացի վերը նշվածներից այն կանխում է լեղաքարերի առաջացումը և բարելավում ենթաստամոքսային գեղձի աշխատանքը:
- Կալիֆորնիայի կակաչ.
Այս բույսը ունի վառ գույն: Այն հանգստացնող միջոց է, անվտանգ է նույնիսկ փոքր երեխաների համար: Կարելի է օգտագործել որպես թեյ՝ սթրեսը և լարվածությունը թուլացնելու համար: Հանդես է գալիս նաև որպես ցավազրկող:
- Նարգիզ.
Նարգիզը ծաղկաբույս է, որն աճում է երկրագնդի բազմաթիվ մասերում: Այն օգտագործվում է որպես համեմունք մի շարք ամառային ուտեստներում: Այս բույսը կարելի է օգտագործել մաշկի բազմաթիվ խնդիրների դեպքում և պիգմենտացիայի դեմ: Նաև լավ միջոց է բարձր ջերմության դեմ: Բավական արդյունավետ է գլխացավի, ատամնացավի ժամանակ: Նարգիզն ունի հակաբորբոքիչ և հակասնկային ազդեցություն, կանխում է ուռուցքների ձևավորումը:
- Մեղվամուշկ.
Այս օգտակար բույսը հանդիպում է Եվրոպայում: Այն օգտագործում են գարեջուր պատրաստելու համար:Բացի այդ շատ լավ միջոց է միջատների խայթոցից և ճիճուներից ազատվելու համար:
- Ձարխոտ իգական.
Ունի բաց կանաչ գույն: Հանդիպում է Հարավային կիսագնդում: Կանխում է մակաբույծների առաջացումը աղիներում, պաշտպանում է ասթմայից, բրոնխիտից: Բավականին լավ միջոց է արևայրուքների և վերքերի դեմ:
- Առվույտ.
Օգտագործում են որպես անասնակեր, քանի որ հարուստ է հանքային և սննդարար նյութերով: Մաքրում է լյարդը, աղիները, նվազեցնում խոլեստերինի մակարդակը: Բուժման նպատակով օգտագործում են սերմերը, ծիլերը:
- Թեյի ծառ.
Սա առավել արդյունավետ է վնասակար բակտերիաների դեմ, ինչպիսիք են ստաֆիլոկոկը: Պաշտպանում է միջատների խայթոցից, շատ լավ հակասնկային միջոց է: Արդյունավետ է նաև գլխացավի և մրսածության դեմ:
- Ուրց.
Օգտագործում են որպես անուշաբույր համեմունք: Շատ լավ միջոց է թոքերի խնդիրների ժամանակ, բացի այդ պահպանում է արյան ճնշման մակարդակը, նվազեցնում է հաստ աղու քաղցկեղի հավանականությունը:
- Եղեսպակ.
Եղեսպակը շատ օգտակար խոտաբույս է: Կարելի է կիրառել ջղաձգության, փորլուծության, հազի ժամանակ: Պայքարում է մրսածության դեմ, սպանում է բակտերիաները: Ասում են, որ այն վերադարձնում է սպիտակած մազերի գույնը:
- Քաղցր մանուշակ
Ի սկզբանե աճեցրել են Եվրոպայում և Ասիայում, սակայն այսօր աճեցնում են ամբողջ աշխարհում: Արդյունավետ է մրսածության, հարբուխի, անգինայի դեմ: Օգտագործում են նաև գլխացավի և մկանացավի դեպքում:
- Լեռնային ծոթրին.
Լավ միջոց է միջատների խայթոցներից պաշտպանվելու համար: Գերազանց հականեխիչ միջոց է: Օգտագործում են որպես անուշաբույր համեմունք:
Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը