Տիկնիկների կղզի

Կղզին գտնվում է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի շրջան՝ Սոչիմիլկոյի ջրանցքներից մեկում: Կղզու ամբողջ տարածքում գտնվող ծառերի վրա կախված են հարյուրավոր կոտրված և այլանդակված տիկնիկներ, որոնք տեղադրված են ի պատիվ մի աղջկա հիշատակի: Ըստ լեգենդի աղջիկը խեղդվել է այդ տարածքում գտնվող ջրանցքներից մեկում: Տիկնիկների կղզին տեղակայված է մայրաքաղաքից 23 կմ հեռավորության վրա՝ ջրաճահճային հողերի տարածքում: Այն զբոսաշրջային հայտնի տեսարժան վայր է և ունի սարսափելի վատ համբավ: Ներկայումս էլ այդ տեղանքը լայն ուշադրության է արժանացել աշխարհի առաջատար ԶԼՄ-ների կողմից: Զբոսաշրջիկներն այդտեղ սկսել են այցելել դեռևս 1990- ական թվականների կեսերին: Օրական միջին հաշվով մի քանի վճարովի չվերթ է տեղի ունենում: Կղզում կա մի թանգարան, որտեղ պահվում են թերթեր, նրանցում հիշատակվում է տեղացիների անունները, նրանց կյանքը: Ներկայումս կղզու միակ բնակիչը մեքսիկացի Անաստասիո Սանտանան է:

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի։ Required fields are marked *