Հիշո՞ւմ եք «Up» մուլտֆիլմի հնարագետ պապիկին, ով իր տունը փրկեց հելիումով լցված փուչիկների միջոցով։
National Geographic հեռուստաընկերության փորձագետները որոշեցին փորձել, հնարավո՞ր է արդյոք դա ռեալ կյանքում։ Պարզվեց, որ այո, հնարավոր է, սակայն այն պայմանով, որ փուչիկները պետք է շատ-շատ լինեն, իսկ տունը պատրաստված լինի թեթև նրբատախտակից։
Փուչիկները 300 հատ էին, յուրաքանչյուրի տրամագիծը մոտ 2.5մ։
2 ուղևորներով 23քմ մակերեսով տնակը բարձրացավ մոտ 3կմ և մոտավորապես մեկ ժամ թռչում էր Կալիֆորնիայի Մոհավե անապատի վրայով։










