Չինական պարիսպը պատրաստված է քարից, աղյուսից, հողից, փայտից և այլ նյութերից՝ Չինաստանի սահմանները ամուր պահելու համար: Դեռևս մ.թ.ա 7-րդ դարից սկսվել է պարսպի որոշ մասերի կառուցումը: Պարիսպը կառուցել է Ցին Շի Հուանդին: Պարսպից շատ քիչ մասն է պահպանվել: Ավելի ուշ տարբեր դինաստիայի ներկայացուցիչներ վերակառուցել, նորոգել են հին պարիսպները՝ միևնույն ժամանակ ավելացնելով նոր շարքեր: Նրա երկարությունը 8850 կմ է. կազմված է 6259 կմ երկարությամբ իրական պարիսպներից, 359 կմ երկարությամբ խրամատներից, 2232 կմ երկարությամբ բլուրներից և գետերից կազմված բնական պաշտպանական արգելապատնեշներից: Չինացիները ցանկանում էին իրենց պետությունը պաշտպանել եվրոպացիներից, պորտուգալացիներից, բրիտանացիներից, և ամենավայրագ թշնամուց՝ Ճապոնիայից: Հուանդին հրամայում է, որ ոչնչացնեն պատերի այն հատվածները, որոնք թույլ էին տալիս թշնամիներին հարձակվել: Շինարարության համար անհրաժեշտ մեծ քանակությամբ նյութերի տեղափոխումը բավականին բարդ խնդիր էր, ուստի կառուցողները աշխատում էին օգտագործել տեղական ռեսուրսները: Կառուցման ընթացքում գրանցվել են զոհեր: Զոհերի թիվը հստակ հայտնի չէ: Սակայն չինական լրատվամիջոցները հայտնում են, որ միջին հաշվով մահացածների թիվը կազմել է մի քանի հարյուր հազար, եթե ոչ միլիոն:
Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը