Ողջույն, ես Ժաննա Կոբելյանն եմ՝ 14 տարեկան, ընկերասեր, իմ խենթ ու խելառ աշխարհով, շագանակագույն աչքերով, փոքրիկ քթով և գծած շուրթերով: Մի խոսքով մամայիս ասած Ժանուլն եմ: Սովորում եմ Վարդգես Պետրոսյանի անվան N 51 հիմնական դպրոցում՝ 9-րդ դասարանում: Առարկաներից սիրում եմ, ուղղակի պաշտում եմ, անգլերենը, բայց ա՛յ մաթեմատիկայի հետ մեր ջրերը մի առվով չեն հոսում:

Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ…

Մամաս, որին սիրում եմ ամպերի չափ, մի քիչ խենթուկ է. օր կա ուրախ է,օր կա գժական, օր էլ կա Աստված հեռուն տանի:

Հայրս՝ հին հայացքների տեր մարդ է, իսկ այ փոքր եղբայրս՝ Նարեկը,մեր տան հրաշամանուկը,
շատ չարաճճի է. սիրում է մազերս քաշել, գրքերս տանել, ինձ խանգարել և երբեմն էլ զայրացնել: Այս տարի կավարտեմ դպրոցը և նոր կյանք կմտնեմ. նոր աշխարհ մտնելու միտքը ինձ մի փոքր վախեցնում է: Ուզում եմ շուտ մեծանալ, բայց մնալ հոգով այսքան մաքուր ոնց կամ:

Լավ շատ չգովեմ ինձ…
Ես եմ Ժաննան՝ գեղեցիկ աչքերով, գծած շրթունքներով, նուրբ քթով մի աղջիկ. . . Հաա,՜
մոռացա ասել, արի՛ շփվենք. . .
Ոնց դառնալ ձեր մասնիկը
Սիրելի Սյուզաննա,
Բարի գալուստ «Պատանի եմ» հարթակ։
Եթե ցանկանում ես գրանցվել և գրառումներ կատարել, ուղղորդվիր հետևյալ հղումով.
https://patani.am/ինչպես-գրանցվել-կայքում/
Եթե չստացվի, [email protected] հասցեին գրի, և կօգնենք քեզ գրանցվել։
Եթե սաղ կարդացել եմ