ԱշխարհագրությունԱդրիատիկ ծով. ծովում ծով

Ադրիատիկ ծով. ծովում ծով

Իսկ դուք գիտեի՞ք, որ ծովում ծով կա…

Ադրիատիկ ծովը. Միջերկրական ծովի մի մասը կազմող կիսափակ ծով է: Գտնվում է Ապենինյան և Բալկանյան թերակղզիների միջև: Անվանումն ստացել է մ.թ.ա Պո և Ադիջե գետերի գետաբերանների միջև գոյություն ունեցած Ադրիա հունական գաղութի անունից: Ներկայիս Ադրիա քաղաքից 22 կմ հեռավորության վրա է: Մակերեսը կազմում է 144 հազ. քառ կմ, խորությունը 20մ-ից հյուսիսում մինչև 1230 մ հարավ արևելքում: Բուսական և կենդանական աշխարհը ծովում բավականին հարուստ է: Տարածված են ավելի քան 750 ջրիմուռների տեսակներ: Ծանծաղուտներում կան ծովային ոզնիներ, ոստրեներ, ծովային վարունգներ( Հոլոթուրիաներ, փշամորթների տիպի անողնաշարավոր կենդանիներ): Ավելի խորը տեղերում ապրում են խեցգետնանման օմարներ, մեծ խեցգետիններ, ութոտնուկներ, ծովային աստղեր: Հոսանքները բերում են մեդուզաներ, իսկ գիշերը լուսատու հիդրոիդ պոլիպներ: Հազվադեպ հանդիպում է հսկայական շնաձուկը, կան նաև դելֆիններ:

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել

Մուտքարիր մեկնաբանությունդ
Գրիր անունդ

- Գովազդ -Փոքրիկ եմ

Իսկ սա կարդացե՞լ ես

- Գովազդ -Վավատի Գրուպ

Բլոգ

Այլ հոդվածներ