You are currently viewing Ֆոբիաներ. հիվանդագին վախ տարբեր առարկաներից և երևույթներից

Ֆոբիաներ. հիվանդագին վախ տարբեր առարկաներից և երևույթներից

Ֆոբիա (հուն՝ φόβος – «վախ»), տագնապային խանգարման տեսակ է։ Իրենից ներկայացնում է կայուն և չափազանց մեծ վախ ինչ-որ առարկայից կամ իրավիճակից։ Ֆոբիան սովորաբար առաջանում է ավելի քան վեց ամիս վախի ազդեցությանը ենթարկվելով։ Ֆոբիա ունեցող մարդը գնում է ցանկացած քայլի, որպեսզի խուսափի վախ, սարսափ առաջացնող իրավիճակից կամ առարկայից։ Եթե հնարավոր չի լինում խուսափել այս գործոններից մարդն ունենում է տագնապային զգացողություններ։ Արյունից ֆոբիան կարող է հանգեցնել գիտակցության կորստի։ Ագորաֆոբիան հաճախ կապված է տագնապային գրոհների հետ։ Սովորաբար մարդը ֆոբիա է ունենում մի շարք առարկաներից ու իրավիճակներից։

Ֆոբիաները կարելի է առանձնացնել կոնկրետ՝ հատուկ ֆոբիաների, սոցիալական ֆոբիաների և ագորաֆոբիա։ Հատուկ ֆոբիաների շարքին են դասվում կոնկրետ կենդանիներից, շրջապատող միջավայրի բնական պայմաններից, արյունից և այլ վնասվածքներից, կոնկրետ իրավիճակներից ֆոբիաները։ Ավելի տարածված են վախը սարդերից, օձերից, բարձրությունից։ Երբեմն այս վախերը կապված են կոնկրետ բացասական դեպքերի հետ։ Սոցիալական ֆոբիա ունեցող մարդիկ վախենում են քննադատված լինելուց։ Գորաֆոբիայի ժամանակ մարդուն թվում է, որ շրջապատող միջավայրը անվտանգ չէ ու ինչ-որ իրավիճակներում փախուստը անհնար կլինի:

Հատուկ ֆոբիաները խորհուրդ է տրվում բուժել էքսպոզիցիոն թերապիայի միջոցով (այս թերապիան իրենից ներկայացնում է մարդու ընտելացում վախի գոծոնին)։ Թերապիան շարունակվում է այնքան ժամանակ մինչև տվյալ վախ առաջացնող գործոնը բացասական ազդեցություն չունենա մարդու վրա։ Հատուկ ֆոբիաների ժամանակ դեղերն անօգուտ են: Սոցիալական ֆոբիան և ագորաֆոբիան հաճախ բուժվում են խորհրդակցությունների և դեղամիջոցների համակցման միջոցով: Օգտագործվող դեղամիջոցներն են հակադեպրեսանտները, բենզոդիազեպինը և բետտա-արգելակիչները։

Հատուկ ֆոբիաներ ունեն արևմտյան երկրներում ապրող բնակչության 6–8% , Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի բնակչության 2–4%, ԱՄՆ-ում 7%-ը, մնացած երկրներում ​​0,5–2,5%-ը։ Գորաֆոբիա ունեն մարդկանց 1,7%-ը։ Կանայք երկու անգամ ավելի հաճախ են ունենում ֆոբիա, քան տղամարդիկ։ Սովորաբար ֆոբիան զարգանում է 10-ից 17 տարեկան հասակում։ Ցուցանիշները նվազում են տարիքի մեծացմանը զուգընթաց: Ֆոբիաներ ունեցեղ մարդկանց շրջանում ինքնասպանությունները ավելի հաճախ են լինում:

Դասակարգում.

Ֆոբիաների մեծ մասն առանձնացվում են երեք կատեգորիաների և համաձայն հոգեկան խանգարումների ախտորոշման և վիճակագրության ձեռնարկի այդ ֆոբիաները համարվում են տագնապային խանգարման ենթատիպ։ Երեք կատեգորիաներն են՝

  1. Հատուկ, կոնկրետ ֆոբիաներ։ Վախ կոնկրետ առարկաներից կամ սոցիալական իրավիճակներից, որոնք անմիջապես առաջացնում են անհանգստություն և հաճախ կարող են բերել խուճապային գրոհների։ Հատուկ ֆոբիաները բաժանվում են 4 ենթակատեգորիաների՝ կենդանիների տեսակ, բնական միջավայրի տեսակ, իրավիճակի տեսակ և արյուն ներարկումային-վնասվածքային տեսակ։
  2. Ագորաֆոբիա։ Տունը կամ ծանոթ «անվտանգ» տարածքը լքելու համակարգային վախ և խուճապային նոպաներ։ Ագորաֆոբիան կարող է առաջանալ նաև հատուկ ֆոբիաների պատճառով, ինչպիսիք են վախը բաց տարածություններից, սոցիալական անհանգստությունը (սոցիալակն ագորաֆոբիա), վարակվելու վախը (մանրէներից վախ, օբսեսիվ-կոմպուլսիվ՝ կպչուն-սեվեռուն խանգարմամբ բարդացած) կամ հետվնասվածքային սթրեսային խանգարում, կապված դրսում, փողոցում տեղի ունեցած դեպքի հետ։
  3. Սոցիալական ֆոբիա։ Հայտնի է ինչպես սոցիալական տագնապային խանգարում։ Մարդիկ վախենում են քննադատված լինելուց։

Ֆոբիաներն առանձնացվում են ծանրության աստիճանով։ Որոշ մարդիկ կարող են խուսափել իրենց վախի գործոնից և զգալ հարաբերականորեն թեթև անհանգստություն։ Որոշ մարդիկ էլ տառապում են խուճապային նոպաների հետ կապված բոլոր ախտանշաններից։ Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ տառապում է իռացիոնալ վախով և ի վիճակի չեն հաղթահարել իրենց խուճապային ռեակցիաները։ Այս մարդիկ հաճախ նշում են գլխապտույտ, միզապահության և աղիքային խանգարումներ, տախիպնոէ (մակերեսային հաճախացած շնչառություն), ցավի և շնչահեղձության զգացողություններ։

Հատուկ կամ սպեցիֆիկ ֆոբիա. Հատուկ ֆոբիան արտահայտված և մշտական վախն է կոնկրետ առարկայից կամ երևույթից։ Հատուկ ֆոբիաների շարքին են պատկանում նաև ինքնակառավարման կորստի վախը, ֆոբիայի հետ առնչվելու ժամանակ դրա պատճառով խուճապի մեջ ընկնելու և ուշաթափվելու վախը։ Հատուկ ֆոբիան գնահատվում է կոնկրետ առարկայի կամ երևույթի նկատմամբ, իսկ սոցիալական ֆոբիան ընդգծում է սոցիալական վախը և իրավիճակները, որոնք կարող են ուղեկցել։

Սոցիալական ֆոբիաներ. Ի տարբերություն հատուկ ֆոբիաների սոցիալական ֆոբիաները իրենց մեջ ընդգրկում են վախ հանրային վիճակներից, ուշադրության կենտրոնում գտնվելուց։ Սա հանգեցնում է շփոթության։

Ստորև բերված է այսպես կոչված ֆոբիաների ցանկը, որոնք ճանաչվել են իրականում գոյություն ունեցող։ Մասնագիտական հոգեբուժական տերմինները կազմում են ցանկի ընդամենը մի մասը։ Թվարկվածներից ոչ բոլորն են համարվում հոգեկան խանգարումներ։

  • Աբլյուտոֆոբիա (Լողատյացություն / Մաքրատյացություն) – վախ լողանալուց, մաքրելուց
  • Ագիրոֆոբիա (Փողոցատյացություն / Անցատյացություն) – վախ փողոցից, փողոցն անցնելուց
  • Ագորոֆոբիա (Տարածատյացություն) – վախ տարածությունից, բաց տարածքներից, հրապարակներից, մարդկանց ամբոխից, շուկաներից
  • Ագրաֆոբիա (Սեռաբռնատյացություն) – վախ սեռական ոտնձգություններից
  • Աերոֆոբիա (ավիաֆոբիա, ավիատոֆոբիա) – վախ թռիչքներից
  • Ալգոֆոբիա – վախ ցավից
  • Ակուստիկոֆոբիա (լիգիրոֆոբիա, ֆոնոֆոբիա) – վախ բարձր ձայներից
  • Ակրոֆոբիա – վախ բարձրությունից
  • Աիլուրուֆոբիա (գալեոֆոբիա, գատոֆոբիա) – վախ կատուներից
  • Այխմոֆոբիա – վախ սուր իրերից
  • Անդրոֆոբիա – վախ տղամարդկանցից
  • Անտոֆոբիա – վախ ծաղիկներից
  • Անտրոպոֆոբիա – վախ մարդկանցից կամ մարդկանց խմբից, սոցիալական ֆոբիայի տեսակ
  • Աուտոբոֆիա – վախ միայնությունից
  • Ապիֆոբիա – վախ մեղուներից, զոոֆոբիայի մասնավոր դեպք
  • Աստրոֆոբիա -(աստրոպոֆոբիա, բրոնտոֆոբիա, կերաունոֆոբիա կամ տոնիտրոֆոբիա) – վախ ամպրոպից և կայծակից, Աստրոֆոբիա ավելի ճիշտ վախ աստղերից, գալակտիկան և աստղային գոյացություններից, տիեզերական օբյեկտներից
  • Ատիխոֆոբիա – վախ սխալ գործելուց
  • Արախնոֆոբիա – վախ սարդերից, զոոֆոբիայի մասնավոր դեպք
  • Ակրոֆոբիա – վախ բարձրության նկատմամբ, վախ բարձրությունից
  • Աուրոֆոբիա – վախ ոսկու նկատմամբ, վախ ոսկուց
  • Բրոնտոֆոբիա- վախ մրրիկից, փոթորիկից
  • Գելոտոֆոբիա – վախ ծաղրի առարկա լինելուց
  • Գերոնտոֆոբիա (գերասկոֆոբիա) – վախ կամ ատելություն ծերերի կամ սեփական ծերության նկատմամբ
  • Գերպետոֆոբիա- վախ մողեսներից, օձերից. զոոֆոբիայի մասնավոր դեպք
  • Գեֆիրոֆոբիա – վախ կամուրջներից
  • Գիմնոֆոբիա – վախ մերկությունից
  • Գինեֆոբիա (գինոֆոբիա) – վախ կանանցից
  • Գիպենգիֆոբիա- վախ պատասխանատվությունից
  • Գլոսսոֆոբիա (պեյրաֆոբիա) – վախ հրապարակային ելույթից
  • Գրավիդոֆոբիա – վախ հղիությունից, հղիի հանդիպելուց
  • Դեմոֆոբիա  (օխլոֆոբիա) – վախ մարդկանց կուտակումից, ամբոխից
  • Դենտոֆոբիա (օդոնտոֆոբիա) – վախ ատամնաբույժից, ատամների բուժումից
  • Դեցիդոֆոբիա- վախ որոշումներ ընդունելուց
  • Դիսմորֆոֆոբիա – վախ սեփական արտաքինից
  • Զոոֆոբիա — վախ կենդանիների նկատմամբ վախ կենդանիներից
  • Էմետոֆոբիա (վոմիտոֆոբիա) – վախ փսխելուց
  • Էյսոպտոֆոբիա (սպոկտրոֆոբիա) – վախ հայելում սեփական արտացոլանքից
  • Էրգազիոֆոբիա – վախ վիրահատել (վիրաբույժների մոտ)
  • Էրգոֆոբիա – վախ աշխատել, կատարել ինչ-որ գործողություն
  • Էրիթրոֆոբիա – վախ կարմրելուց
  • Էֆեբիոֆոբիա – վախ պատանիներից
  • Թանաթոֆոբիա – վախ մահից
  • Թաֆոֆոբիա – վախ կենդանի թաղվելուց
  • Թրիսկայդեկաֆոբիա (տերդեյկաֆոբիա) – վախ 13 թվից
  • Թրիփանոֆոբիա – վախ ասեղներից ու ծակոցից
  • Թրիքոֆոբիա – վախ մազի ընկնելուց ճաշի մեջ, հագուստի վրա, մարմնի վրա
  • Ինսեկտոֆոբիա – վախ միջատներից
  • Լականոֆոբիա (Լախանոֆոբիա) – վախ բանջարեղենից
  • Լիպոֆոբիա – վախ յուղոտ կերակրից
  • Լոգոֆոբիա (վերբոֆոբիա) – վախ խոսել հրապարակայնորեն կամ անծանոթ մարդկանց հետ
  • Խրոնոֆոբիա – վախ ժամանակից
  • Խեմոֆոբիա – վախ քիմիայից
  • Կանցերոֆոբիա  (կարցինոֆոբիա, կացերոֆոբիա) – վախ հիվանդանալ քաղցկեղով, չարածին ուռուցքով
  • Կինոֆոբիա- վախ շներից
  • Կլաուստրոֆոբիա – վախ փակ տարածությունից
  • Կլեպտոֆոբիա – վախ թալանել կամ թալանվել
  • Կլիմակոֆոբիա (կլիմակտոֆոբիա) – վախ բարձրանալ աստիճաններով
  • Կոուլրոֆոբիա – վախ ծաղրածուներից
  • Կոպրոֆոբիա – վախ կղանքից
  • Հալիտոֆոբիա – վախ բերանի վատ հոտից
  • Հելիոֆոբիա (հելեֆոբիա) – վախ արևից, արևի լույսից
  • Հեմոֆոբիա – վախ արյունից
  • Հեախոսաֆոբիա – վախ հեռախոսից, զանգի սպասելուց
  • Հետերոֆոբիա- վախ հակառակ սեռից
  • Հիդրոզոֆոբիա – վախ քրտնելուց
  • Հիդրոֆոբիա (ակվաֆոբիա) – վախ ջրից, խոնավությունից, հեղուկներից
  • Հիլոֆոբիա (քսիլոֆոբիա, նիկտոգիլոֆոբիա, Խիլոֆոբիա) – վախ անտառից, անտառում կորչելուց
  • Հոմոֆոբիա – վախ հոմոսեքսուալներից, հոմոսեքսուալիզմից
  • Հոպլոֆիա- վախ զենքից
  • Հիպոֆոբիա – վախ ձիերի նկատմամբ, վախ ձիերից
  • Միզոֆոբիա (գերմոֆոբիա) – վախ վարակվելուց ինֆեկցիոն հիվանդություններով, վախ կեղտից, դիպչելուց շրջապատող
  • Յատրոֆոբիա – վախ բժշկից
  • Նեկրոֆոբիա – վախ դիակներից և սգո պարագաներից
  • Նեոֆոբիա- վախ նորից, փոփոխություններից
  • Նիկտոֆոբիա (ախլուոֆոբիա, սկոտոֆոբիա, էկլուոֆոբիա) – վախ մթությունից, գիշերից
  • Նոզոկոմեֆոբիա – վախ հիվանդանոցներից
  • Նոզոֆոբիա – վախ հիվանդանալուց
  • Նոմոֆոբիա – վախ մնալու առանց հեռախոսի, առանց կապի
  • Պիրաֆոբիա – վախ կրակից
  • Պանֆոբիա(պանաֆոբիա, պանոֆոբիա, պանտոֆոբիա) – վախ ամեն ինչից, կամ անընդհատ վախ անհայտ պատճառով
  • Պարուրեզ – վախ հանրային վայրերում միզելուց
  • Պեդիաֆոբիա – վախ տիկնիկներից
  • Ռադիոֆոբիա – վախ ճառագայթումից
  • Սերբոֆոբիա – Ատելություն կամ ավելի ճիշտ վախ սերբ ազգի, պետության նկատմամբ
  • Սիտոֆոբիա – վախ սնվելուց
  • Սկոլեցիֆոբիա – վախ որդերից, վարակիչ միջատներից. զոոֆոբիայի մասնավոր դեպք
  • Սկոպոֆոբիա (սկոպտոֆոբիա) – վախ ուրիշների կողմից սևեռուն նայվելուց
  • Սոմինֆոբիա – վախ քնելուց
  • Սոցիոֆոբիա – վախ հասարակությունից, շփումներից, շրջապատի գնահատականից
  • Սելենոֆոբիա – վախ Լուսնից
  • Վերմինոֆոբիա – վախ մանրէներից, միկրոբներից, վարակվելուց
  • Տախոֆոբիա – վախ արագությունից
  • Տեխնոֆոբիա – վախ տեխնիկայից
  • Տետրաֆոբիա – վախ 4 թվից
  • Տոկոֆոբիա (մալեվզիոֆոբիա) – վախ ծննդաբերությունից
  • Տրավմատաֆոբիա- վախ վնասվածքից
  • Քսենոֆոբիա (այլատյացություն) – վախ օտարերկրացիներից
  • Քոչիֆոբիա – Վախ Քոչինյան ազգանունով մարդկանցի
  • Օյկոֆոբիա – վախ տնից, տուն վերադառնալուց
  • Օսմոֆոբիա – վախ մարմնի հոտից
  • ֆագոֆոբիա- վախ ուտելիքը կուլ տալուց
  • ֆարմակոֆոբիա – վախ բուժվելուց, դեղեր ընդունելուց
  • ֆիլոֆոբիա – վախ սիրահարվելուց
  • ֆոբոֆոբիա (ֆոբիոֆոբիա) – վախ ֆոբիայից, վախից, վախի ախտանիշների առաջացումից, սարսափ զգալուց

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել