Ո՞ր երգի հնչյունների տակ են սովորաբար պարգևատրում հաղթողներին։ Իհարկե՛, Queen ռոք խմբի «We are the champions» («Մենք չեմպիոններ ենք») երգի։
Այս պաթոսային երգը դարձավ յուրահատուկ հիմն երկրպագուների համար՝ անկախ մարզաձևից։ Նա, ով գեթ մեկ անգամ հաղթանակ է տոնել այդ երգի հնչյունների ներքո, գիտի, թե ինչ ճիշտ է այն փոխանցում հաղթանակի հոգեվիճակն ու հպարտության զգացումը։
Երգի գաղափարն ու ստեղծումը
1977թ.-ին Queen-ը համերգով հանդես էր գալիս Ստաֆֆորդի Բինգլի Հոլլ-ում։ Համերգից հետո երկրպագուները երաժիշտներին «բիս»-ի կանչեցին՝ խմբակային երգելով You’ll never walk alone երգը, որ ևս շատ սիրված էր ֆուտբոլային ֆանատների կողմից։
Դա դրդեց խմբի անդամներին նոր ստեղծագործության մասին մտածել, որը նրանք կկարողանային երգել երկրպագուների հետ միասին։ Ինչպես ավելի ուշ պատմում է Բրայան Մեյը՝
Մենք ուզում էինք, որպեսզի ամբոխը թափահարեր ձեռքերը և երգեր։ Դա ամուր կապերով միավորում ու դրական լիցքեր է հաղորդում։
Գաղափարից ոգեշնչված, Ֆրեդդի Մերկուրին գրեց «We are the champions», իսկ Բրայան Մեյը՝ «We will rock you» երգերը։
Հետագայում Ֆրեդդին հիշում է՝
Երբ ես գրում էի այդ երգը, մտածում էի ֆուտբոլի մասին։ Ուզում էի խմբակային կատարվող մի երգ գրել, որը երկրպագուները հեշտությամբ կընկալեին ու կկատարեին։ Իհարկե, ես երգը շատ պատկերավոր գրեցի, քան սովորական ֆուտբոլային հիմներն են լինում։ Կարծում եմ, այս երգը կարելի է համարել Ֆրենկ Սինատրայի «I did it my way» երգի իմ տարբերակը։ Մենք ձայանգրեցինք այն, և դա այնքան էլ հեշտ չստացվեց։
«Մենք չեմպիոններ ենք» արտահայտությունը շատերին մեծամիտ թվաց, սակայն Ռոջեր Թեյլորը հանգստացրեց երկրպագուներին՝ բացատրելով We are the chempions երգի հիմնական գաղափարը։
We are the champions-ը նկատի ունի «մեզ», մեզ բոլորիս, խմբակային, այլ ոչ թե մեզ՝ խմբում երգողներին։ Ամոթ է, որ որոշ մարդիկ երգի իմաստը սխալ են մեկնաբանում։ «Պարտվողների ժամանակը չէ» (“No time for losers”)՝ սա երգի ոչ բարի տողերից մեկն է, բայց այն վերաբերում է հիմնականում մեզ՝ բոլորիս։ Այն ցնծություն է։
Թողարկումն ու առաջընթացը
Ստեղծագործությունը թողարկվեց Queen-ի News of the World ալբոմում։ Այն հնչում էր անմիջապես We will rock you երգից հետո։ Ռադիոհաղորդավարները այս երկու երգերը հաճախ իրար հետ էին եթեր թողնում։
1977թ.-ի հոկտեմբերի 7-ին We are the champions երգը We will rock you երգի հետ միասին թողարկվեցին որպես կրկնակի սինգլ։ Այն բրիտանական հիթ-շքերթում հասավ մինչև երկրորդ հորիզոնական, իսկ Billboard Hot 100-ում մնաց 4-րդ հորիզոնականում։
Երգի տեսահոլովակը
Այս երգի տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Դերեկ Բերբրիջը։ Տեսահոլովակը ներկայացված է համերգային ֆորմատով, սակայն այն ընդամենը բեմական ներկայացում էր, այլ ոչ թե Queen-ի իսկական համերգից հատված։ Նկարահանումները կայացել են 1977թ. հոկտեմբերի 6-ին Լոնդոնի New London Theatre Centre թատրոնում։
Top of the Pops 2 հեռուստահաղորդման ժամանակ ցուցադրվեց տեսահոլովակի մեկ այլ՝ այլընտրանքային տարբերակ։
Երգի քավըր տարբերակները
Երգը կատարել են տասնյակ հայտնի երգիչներ։ Նշենք դրացից մի քանիսը՝
2001թ.-ին Բրայան Մեյը և Ռոջեր Թեյլորը ձայանգրեցին We are the Champions երգի նոր տարբերակը՝ Ռոբբի Վիլյամսի-ի մասնակցությամբ։ Երգի այս տարբերակը դարձավ «Ասպետի պատմությունը» ֆիլմի սաունդտրեկը։ Նկարահանեցին նաև այս տարբերակի տեսահոլովակը։
Queen-ի We are the champions երգը կատարել է նաև Զեմֆիրան։
2006 թվականին Crazy Frog-ի կատարմամբ այս երգը կրկին հիթ դարձավ։
Հետաքրքիր փաստեր
- Երաժշտության պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ խումբը տեսահոլովակի նկարահանման համար հրավիրել է երկրպագուներին։
- 1992թ.-ին Քլիթֆորթի միջնակարգ դպրոցի աշակերտները ավարտական միջոցառման ժամանակ ցանկացան երգել We are the champions երգը։ Տնօրենը չողջունեց այդ գաղափարը, քանի որ, ըստ նրա, չարժեր մեկ տարի առաջ ՁԻԱՀ-ից մահացած Ֆրեդդի Մերկուրիի երգը կատարել։ Այդ ժամանակ դպրոցականները նյու-յորքյան Z100 ռադիոալիքը ողողեցին երգը հնչեցնելու հայտերով, որը կրկին հետաքրքրություն վերածնեց երգի նկատմամբ։
- «Ֆորմուլա 1»-ի լեգենդար ավտոմրցարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն 2005թ.-ին չինական Grand Prix-ում հաղթելուց հետո երգեց We are the champions երգը։
- 2006թ.-ին Դոնալդ Թրամփը իր քարոզարշավի ժամանակ օգտագործեց երգը, որը Queen-ի երկրպագուների մոտ տարակուսանք առաջացրեց։ Թրամփին դա չկանգնեցրեց և 2018թ.-ին նա կրկին օգտագործեց երգը իր ելույթի ժամանակ՝ Քլիվլենդում հանրապետականների հավաքին։
- 2011թ.-ին գիտնականների խումբը We are the champions երգը ճանաչեց երգի պատմության մեջ որպես ամենահեշտ հիշվող ստեղծագործություն։
- 2022 թվականին Ստարմուս-ի շրջանակներում Բրայան Մեյը այցելեց Հայաստան։ Միջոցառման շրջանակներում Տավուշի թեմի մանկական երգչախումը կատարեց We are the champions երգը։
Երգի բառերը
We are the champions
I’ve paid my dues
Time after time
I’ve done my sentence
But committed no crime
And bad mistakes
I’ve made a few
I’ve had my share of sand kicked in my face
But I’ve come through
(And I need to go on and on, and on, and on)
Chorus:
We are the champions, my friends
And we’ll keep on fighting ’til the end
We are the champions
We are the champions
No time for losers
‘Cause we are the champions of the world
I’ve taken my bows
And my curtain calls
You brought me fame and fortune and everything that goes with it
I thank you all
But it’s been no bed of roses
No pleasure cruise
I consider it a challenge before the whole human race
And I ain’t gonna lose
(And I need just go on and on, and on, and on)
Chorus x2