You are currently viewing Օվկիանոսների պահպանման հետաքրքիր ծրագիր

Օվկիանոսների պահպանման հետաքրքիր ծրագիր

Մենք բոլորս էլ գիտենք, քաջ տեղյակ ենք, թե տարեցտարի գործարանների թափոններից, մարդկանց բնության հետ անփույթ, անխնա վարվելուց ինչքան է աղտվում օվկիանոսների, լճերի, գետերի ջրերը՝ վնասելով շրջակա միջավայրը և կենդանական աշխարհը ու բնաջնջման եզրին կանգնեցնելով որոշ տեսակներ։

Ի ուրախություն մեզ, մինչև 2030 թվականը ուժի մեջ կմտնի բաց օվկիանոսների 30%-ը պաշտպանելու ծրագրի պայմանագիրը:

Ինչպես գիտենք, օվկիանոսները զբաղեցնում են Երկրի մակերևույթի մոտ 71%-ը, որտեղ բնակվում են հարյուր հազարավոր տարբեր տեսակի կենդանիներ, աճում հազարավոր բույսերի տեսակներ: Առողջ օվկիանոսները առողջ մոլորակի կարևոր մասն են: Որսը՝ մի կողմից, նավերից և այլ աղբյուրներից աղտոտվածությունը՝ մյուս կողմից, ահռելի վնաս են հասցնում մեր էկոլոգիային, վերջապես մարդուն: Սակայն կան նաև, այսպես կոչված, «Ծովային պահպանվող տարածքներ»՝ MPA. դա ծովում գտնվող տարածք է, որտեղ կան խիստ կանոններ ձկնորսության և այլ գործունեության վերաբերյալ:

Վերջին տարիներին ավելի ու ավելի շատ երկրներ են ստեղծել MPA-ներ սեփական ջրերում: Բայց, քանի որ MPA-ների մեծ մասը կապված չեն միմյանց հետ, նրանք սահմանափակ են իրենց կարողությամբ՝ օգնելու ծովային կենդանիներին, որոնք ճանապարհորդում են մեծ հեռավորությունների վրա:

Անցյալ դեկտեմբերին, ավելի քան 110 երկրներ համաձայնեցին պաշտպանել իրենց ցամաքային և օվկիանոսային տարածքների 30%-ը մինչև 2030 թվականը: Պայմանագիրը վերջապես ձեռք բերվեց 10 տարվա դժվար քննարկումներից հետո։ Բանակցություններն հաճախ էին անցկացվում, քանի որ երկրները տարբեր պատկերացումներ ունեին՝ օվկիանոսները պաշտպանելու վերաբերյալ: Օրինակ, տարաձայնություններ կային, թե որքանով պետք է սահմանափակել ձկնորսությունը կամ աղտոտվածությունը:

Կարևորը այն է, որ այն կյանքի կոչվեց ու հնարավորինս կօգնի կենդանական ու բուսական աշխարհին՝ իրեն վերագտնելու:

Փաստեր օվկիանոսների աղտոտվածության վերաբերյալ

  1. Ենթադրվում է, որ միայն պլաստիկն ամեն տարի սպանում է 100,000 ծովային կենդանիների: Սա հաճախ պայմանավորված է ձկնորսական ցանցերի և նույնիսկ պլաստիկ տոպրակների մեջ օվկիանոսի կենդականակ աշխարհի ներկայացուցիչների խճճվելու պատճառով:
  2. Ըստ National Geographic-ի տվյալների 5,25 տրիլիոն պլաստմասսե իրեր են լողում մեր օվկիանոսներում:
  3. Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆորնիայի ափերից քիչ հեռու է գտնվում օվկիանոսի ամենամեծ աղբավայրը։ Օվկիանոսի հոսանքների հորձանուտի պատճառով այնտեղ տարեցտարի աղբ է կուտակվում և այդ տարածքն այժմ զբաղեցնում է մոտ 1931 կմ քառակուսի հատված։
  4. Մարդկային գործունեության պատճառով օվկիանոսներում առաջացել են «մեռյալ գոտիներ»։ Այդ հատվածներն իրենցից ներկայացնում են հիպոքսիկ տարածքներ, այսինքն այդ հատվածներում թթվածնի մակարդակն այնքան ցածր է, որ կյանք լինել չի կարող։ Թեև «մեռյալ գոտիները» կարող են առաջանալ բնական ճանապարհով, բայց մարդու կողմից ջրերի աղտոտումը սննդանյութերով ևս հանգեցնում է նման տարածքների առաջացմանը։
  5. Օվկիանոսի ամենախորը կետը՝ Մարինյան իջվածքը (խորություն՝ 11034 մետր) ևս աղտոտված է։ Ուսումնասիրելով խեցգետնակերպերին, պարզվել է, որ նրանք ևս պլաստիկ են կուլ տվել։
  6. Մեկանգամյա օգտագործման պլաստիկը օվկիանոսներում հայտնաբերված պլաստիկի ամենատարածված տեսակն է

Սիրե՛ք բնությունը, ու այն կսիրի Ձեզ:

Նյութր պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել