You are currently viewing Մարտկոցներ՝ մեր առօրյայի ուղեկիցներ

Մարտկոցներ՝ մեր առօրյայի ուղեկիցներ

Մարտկոցը սարք է, որը կարող է էլեկտրաէներգիա արտադրել իր մեջ եղած քիմիական նյութերի շնորհիվ։ Շատ տարբեր քիմիական նյութեր կարող են օգտագործվել մարտկոցներում՝ դա կախված է նրանից, թե ինչպես է պատրաստված մարտկոցը կամ ինչի համար ենք այն օգտագործում:

Գալվանական էլեմենտի սխեմա
Գալվանական էլեմենտի սխեմա

Սմարթֆոններում կամ էլեկտրական մեքենաներում օգտագործվող վերալիցքավորվող մարտկոցները՝ լիթիումի իոնային մարտկոցներն են կամ լիթիում պարունակող մարտկոցներն են: Դրանց տեսնել հնարավոր չէ, քանի որ դրանք սովորաբար փոխարինման կարիք չունեն և ապահով կերպով թաքնված են սարքերի ներսում:

Ավելի շատ հանդիպում են ալկալիական մարտկոցներ, որոնք օգտագործվում են ժամացույցների, հեռակառավարման վահանակների և տանը գտնվող բազմաթիվ այլ առարկաների մեջ: Դրանք պարունակում են ցինկ, մանգանի երկօքսիդ և կալիումի հիդրօքսիդ:

Մարտկոցի ներսում տեղի է ունենում քիմիական ռեակցիա. օրինակ՝ լամպի ներսում ցինկը փոխազդում է մանգանի երկօքսիդի հետ և կորցնում էլեկտրոններ, որոնք հավաքվում են և փոխանցվում ստորին հատված, հետո լարերի միջով դեպի լամպ՝ այն լուսավորելով: Այս ռեակցիան արտադրում է մոտ 1,5 վոլտ էլեկտրաէներգիա:

Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ մարտկոցը էլ չի աշխատում. կարելի է ասել, որ ցինկի մեծ մասը փոխազդել է մանգանի երկօքսիդի հետ, որն էլ նշանակում է՝ էլեկտրականություն արտադրելու էլ հնարավորություն չկա: Ցինկ պարունակող մարտկոցները չեն վերալիցքավորվում: Բայց որոշ մարտկոցներում, որոնցում քիմիական նյութերը այլ են՝ վերալիցքավորվում են. դրանք են լիթիումի իոնային մարտկոցները:

Պարզապես դեն նետված, չվերալիցքավորվող մարտկոցները շատ վնասակար են շրջակա միջավայրի համար. պետք է գիտակցել, որ հնարավոր է նրանց հանձնել վերամշակման:

Հետաքրքիր փաստեր

Մարտկոցի առաջացմանն ուղղված առաջին քայլը կատարեց իտալացի գիտնական Լուիջի Գալվանին: Հենց նրա պատվին էլ մարտկոցները կոչվում են գալվանական էլեմենտներ։ Գալվանական էլեմենտներում քիմիական էներգիան վերափոխվում է էլեկտրական էներգիայի։

Գալվանիի հայտնագործության էությունն այն էր, որ գորտի ոտքով հոսանք էր անցնում, երբ դրան ամրացվում էր տարբեր տեսակի մետաղի երկու շերտեր: Գիտնականը չկարողացավ բացատրել իր տեսածը, սակայն նրա աշխատանքի արդյունքները շատ օգտակար էին մեկ այլ հետազոտողի՝ Ալեսանդրո Վոլտայի համար: Այս իտալացին կարողացավ բացատրել, որ հոսանքի առաջացմանը նպաստում են որոշակի միջավայրում տարբեր մետաղների միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաները:

Վոլտայի սյուն

Նա պղնձից և ցինկից պատրաստած մետաղալարերը սյան ձևով դասավորեց միմյանց վրա և նրանց արանքներում տեղադրեց աղային լուծույթով ներծծված գործվածքների միջադիրներ: Շուտով սյան ծայրերին կուտակվեցին տարանուն լիցքեր՝ առաջացնելով էլեկտրական հոսանք: Վոլտան այդպես ստեղծեց աշխարհում առաջին էլեկտրական մարտկոցը, որը կոչվեց Վոլտայի սյուն:

Առաջին մարտկոցը հայտնվեց շատ ավելի ուշ՝ 1859 թվականին, երբ ֆրանսիացի Գաստոն Պլանտեն կրկնեց իր գործընկերոջ փորձը՝ օգտագործելով ծծմբաթթվի թույլ լուծույթ և կապարի երկու թիթեղ: Այս մարտկոցի առանձնահատկությունն այն էր, որ այն պահանջում էր լիցքավորում ուղղակի ընթացիկ աղբյուրից, իսկ հետո ինքն էլ ստացված լիցքը տվեց էլեկտրաէներգիա ստեղծելու համար:

865 – Ֆրանսիացի գիտնական J.L. Leclanchet- ը կիրառեց մանգան -ցինկ` աղի լուծույթով:

1880 – Ֆ.Լալանդը կատարելագործեց իր հայրենակցի գյուտը՝ օգտագործելով հաստացած էլեկտրոլիտ:

XX դարի 40 -ականներ – մշակվեցին արծաթ -ցինկ տարրեր:

XX դարի 50-ականներ-հայտնվեցին մանգան-ցինկ տարր` ալկալիական լուծույթով, ինչպես նաև սնդիկ-ցինկ տարրեր:

XX դարի 60 -ականներ – սկսվեց ցինկի օդային մարտկոցների արտադրությունը:

XX դարի 70 -ականներ – առաջին անգամ օգտագործվեցին լիթիումի էներգիայի աղբյուրներ:

Ի՞նչ ընդհանրություն ունեն սմարթֆոնները, նոթբուքերը, լապտերները, երեխաների համար նախատեսված ինտերակտիվ շարժական խաղալիքները և ժամացույցները: Պատասխանը պարզ է` մարտկոց:

Գոյություն ունեն՝

Քիմիական մարտկոցներն՝ էլեկտրականություն արտադրում են, երբ նրանցում գտնվող քիմիական նյութերը ռեակցիայի մեջ են մտնում միմյանց հետ:

Արեգակնային մարտկոցները, որոնք կազմված են բազմաթիվ լուսատարրերից, արեգակնային էներգիան փոխարկում են էլեկտրականության:

Փոքրիկ մարտկոցները նախատեսված են ոչ մեծ լապտերների, ռադիոընդունիչների, ժամացույցների ու գրպանի հաշվիչների համար:

Հզոր կուտակիչները (ակումուլյատորներ) կարող են աշխատեցնել ավտոմեքենայի շարժիչը, ջեռուցել սենյակներ և նույնիսկ ապահովել տրանսպորտային միջոցներին անհրաժեշտ հզորություն:

Մարտկոցների զարգացման պատմությունը շարունակվում է: Գիտնականները փնտրում են «հավերժական» մարտկոց, և, ամենայն հավանականությամբ, շուտով կգտնեն այն:

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել