Զարմանալի և ֆանտաստիկ ֆիլմից չի ասածս՝ մենք կազմված ենք մոլեկուլներից: Նույնիսկ մեզ շրջապատող իրերն են կազմված մոլեկուլներից:
Մոլեկուլ՝ նյութի փոքրագույն մասնիկ, որը պահպանում է նրա հիմնական քիմիական հատկությունները և կարող է գոյություն ունենալ ինքնուրույն։ Մոլեկուլը քիմիական կապերով միացած ատոմների խումբ է։ Քիմիական ռեակցիաների ընթացքում մի տեսակի մոլեկուլները փոխարկվում են այլ տեսակի մոլեկուլների։
Տարբեր նյութերի մոլեկուլները տարբերվում են որակապես և քանակապես, զանգվածով, կառուցվածքով, ատոմների փոխադարձ դասավորությամբ, ատոմների միջև քիմիական կապերով։ Մոլեկուլներն էլ կազմված են ատոմներից: Ցանկացած ատոմ կազմված է մեկ միջուկից և մեկ կամ ավելի էլեկտրոններից։ Միջուկը բաղկացած է մեկ կամ ավելի պրոտոններից և, գրեթե, նույն քանակությամբ նեյտրոններից։ Պրոտոններն ու նեյտրոնները կոչվում են նուկլոններ։ Ատոմի զանգվածի ավելի քան 99.94%-ը միջուկն է։ Պրոտոններն ունեն դրական, էլեկտրոնները՝ բացասական, իսկ նեյտրոնները չեզոք էլեկտրական լիցք։
Ատոմում էլեկտրոնները միջուկի հետ կապված են էլեկտրամագնիսական ուժի միջոցով։ Ատոմները միմյանց հետ կապված են կա՜մ կովալենտ, կա՜մ իոնական կապերով։
Ոչ մետաղական տարրերի մի քանի տեսակներ շրջակա միջավայրում գոյություն ունեն միայն մոլեկուլների ձևով։ Օրինակ՝ ջրածինը գոյություն ունի միայն ջրածնի մոլեկուլի ձևով։
Քիմիական միացության մոլեկուլը բաղկացած է երկու կամ ավելի տարրերից։
Մոլեկուլի գաղափարը և անվանումը առաջինն օգտագործել է ֆրանսիացի բնափիլիսոփա Պիեռ Գասենդին։ «Մոլեկուլ» բառը առաջացել է լատիներեն “moles” բառից, որը նշանակում է չափազանց փոքր զանգված։ Մոլեկուլների մասին գիտությունն անվանում են մոլեկուլային քիմիա կամ մոլեկուլային ֆիզիկա՝ կախված նրանից, թե որ գիտության շրջանակներում է քննարկվում։
Մոլեկուլային քիմիան գործ ունի մոլեկուլների միջև եղած փոխազդեցությունները կարգավորող օրենքների հետ, որոնք պատճառ են հանդիսանում քիմիական կապերի առաջացման կամ խզման, իսկ մոլեկուլային ֆիզիկան գործ ունի մոլեկուլների կառուցվածքը և հատկությունները կարգավորող օրենքների հետ։
Դեռևս մ.թ.ա. 300-ական թվականներին Հին Հունաստանում փիլիսոփաները գիտեին, որ ցանկացած նյութ կարելի է անհաշիվ անգամ բաժանել մասերի. քարը կարելի է փշրել և դարձնել փոշի, ջուրը կարելի է շաղ տալ, և այն կգոլորշիանա՝ կվերածվի գոլորշու: Վերջինս բաղկացած է այնպիսի մանր մասնիկներից, որոնց տեսնելն անհնար է: Հույներին հետաքրքրում էր, թե մինչև ի՞նչ աստիճան կարելի է մասնատել նյութը. հավանաբար պետք է գոյություն ունենան այնպիսի փոքր մասնիկներ, որոնք ոչ մի ուժով հնարավոր չէ այլևս բաժան-բաժան անել: Այդպիսի մասնիկներն էլ հին հույներն անվանել են ատոմներ, որ նշանակում է «անբաժանելի»:
Եվ ահա գիտնականներն սկսեցին զբաղվել նյութերը բաղադրիչ մասերի տրոհելով: Մինչև XIX դարի կեսը նրանք հայտնագործել էին մոտ 70 «պարզ նյութեր», այսինքն՝ նյութեր, որոնք քիմիական եղանակով հնարավոր չէր տրոհել:
Ներկայումս գիտնականները պարզել են, որ այն ամենը, ինչ գոյություն ունի բնության մեջ, կազմված է մոտ 100 հիմնական նյութերից, որոնց անվանում են տարրեր: Իսկ ընդհանուր տարրերի թիվն ավելի շատ է, շուրջ 118, որոնց մի մասը հազվադեպ է հանդիպում, որոշներն էլ անկայուն են:
Ատոմը տարրի փոքրագույն մասնիկն է, որը դեռևս պահպանում է տարրի հիմնական հատկությունները: Ատոմի չափերը պատկերացնելու համար ասենք, որ սովորական կետի տրամագիծը կազմելու համար կպահանջվեր ավելի քան 4 մլրդ ատոմ:
Մոտ 200 տարի առաջ անգլիացի գիտնական Ջոն Դալտոնը պարզեց, որ տարբեր տարրերի ատոմները տարբեր են: Ներկայումս մենք արդեն գիտենք, որ յուրաքանչյուր տարր ունի ատոմի իր տեսակը:
ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
Կան ավելի քան 100 տարբեր տեսակի ատոմներ: Նրանցից մոտ 92-ն գոյություն ունեն բնության մեջ, իսկ մնացածը ստեղծվում են լաբորատորիաներում: Մարդկային առաջին նոր ատոմը տեխնեթիան էր , որն ուներ 43 պրոտոն:
Հետաքրքիր է, բայց ատոմներն էլ ունեն քնկոտ մասնիկներ՝ քվարկներ և բեկորներ: Օրինակ.Պրոտոններն ու նեյտրոնները բաղկացած են երեք քվարկերից:
Տիեզերքում ամենատարածվածը ջրածնի ատոմն է: Գալակտիկայում ատոմների մոտ 74% -ը ջրածին ատոմներ են:
Մեր մարմնում շուրջ 7 միլիարդ ատոմ կա, բայց ամեն տարի դրանք փոխարինվում են նորերով:
Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը
[email protected]
Milena