ԲլոգԻնչպե՞ս լավ սովորել դպրոցում

Ինչպե՞ս լավ սովորել դպրոցում

Բոլորն էլ ցանկանում են դառնալ հայտնի, ճանաչված, ազդեցիկ էակ։ Սակայն դա ոչ բոլորին է հաջողվում։ Քո առաջին քայլերը դու կսկսես դպրոցում։ Սակայն կլինեն պահեր, երբ կձանձրանաս գիրք բացել ու սովորել։ Ստորև թվարկված են այն բոլոր օգտակար խորհուրդները, որոնք դու կարող ես կիրառել դպրոցում հաջողակ ու սիրված լինելու համար։

  1. Դու ունես շատ ազատ ժամանակ, այդպես չէ՞։ Հապա ինչու՞ այդ ժամանակը չտրամադրել նոր, օտար լեզուներ սովորելուն։ Նոր լեզուների իմացությունը կզարգացնի քո գիտելիքները։ Դու կարող ես ազատ հաղորդակցվել, ունենալ շատ ընկերներ նույնիսկ աշխարհի հեռավոր երկրներից։ Ամեն անգամ նոր օտար լեզու սովորելով դու մեծ պատկերացում կկազմես հարևան ազգերի մասին։ Կծանոթանաս նրանց մշակույթին, հետաքրքիր լեգենդներին ու զրույցներին։ Նույնիսկ առանց թարգմանիչի օգնության, առանց կաշկանդվելու կարող ես ազատ հաղորդակցվել նրանց հետ, ճամփորդել շատ-շատ երկրներ և ունենալ անմոռանալի պահեր։
  2. Ռոմանտիկ դարձրու քո ամեն մի օրը։ Սիրիր այն։ Արթնացիր լավ տրամադրությամբ, լուսավորիր ընքդ քեզ քո գեղեցիկ մտքերով, զարկ տուր երևակայությանդ։ Սովորիր ամեն դասդ մի նոր շնչով ու ջերմությամբ։ Հավաքիր սենյակդ, ամեն դասդ սկսկիր մաքուր, լուսավոր սենյակում։ Վերցրու մի նոր ու գեղեցիկ տետր և պլանավորիր քո օրը, քո դասերը։
  3. Յուրաքանչյուր գիրք բացելիս եղիր մոտիվացված։ Մոտիվացիան այն խոսքերն են, որոնք քեզ ուժ են հաղորդում, ոգևորում են։ Կարող ես քո իսկ տետրի մի անկյունում գրել քեզ ոգևորող, ուժ տվող խոսքեր։ Մտածիր,թե ինչու չզարմացնել ուսուցիչներդ, ծնողներիդ քո իսկ առաջադիմությամբ։ Կարող ես որոնել «մոտիվացիա» և ամեն անգամ, երբ դու քեզ վատ զգաս միացրու և լսիր, վստահ եմ դրանք քեզ մոտ նոր ուժ կբացահայտեն։
  4. Մեծ ուշադրություն դարձրու մաթեմատիկային։ Ճիշտ է,մաթեմատիկան իրենից պահանջում է շատ մեծ աշխատանք, սակայն քեզ տալիս է տրամաբանություն, ճիշտ կողմնորոշվելու ընդունակություն, շատ ավելի գիտելիքներ։ Եթե դու չէս սիրում մաթեմատիկա,կամ դժվարանում ես, հոգ չէ։ Այժմ այդ հարցը լուծված է։ Կարող ես սկսել պարզ վարժություններից։ Մտածիր հետաքրքիր ու տրամաբանական վարժություններ և հարցրու ընկերներիդ, ծնողներիդ։ Տրամաբանությունը արագ զարգացնելու համար օրինակ կարող ես օգտագործել քո մյուս ձեռքը։ Օրինակ՝ եթե աջլիկ ես փորձիր գրել ձախ ձեռքով ամեն օր, կարող ես դուռը բացել հակառակ ձեռքով և շատ-շատ այլ պարզ գործողություններ։
  5. Սահմանափակեք համակարգչի, հեռախոսի, հեռուստացույցի օգտագործումը։ Կամ կարող եք օգտագործել դրանք, որևէ բան սովորելու համար։ Դրանք այն սարքերն են, որոնք կարող են կլանել քեզ և դու ամբողջությամբ կմոռանաս քո տնային առաջադրանքները կատարել։ Կարող ես մի որոշ ժամանակ անջատել, հարկ եղած դեպքում էլ պահել մի ուրիշ վայրում։
  6. Հետաքրքիր փաստ. ասում են, այն մարդիկ,ովքեր արթնանում են արևածագից շուտ անպայման հաջողակ են դառնում։ Կա նաև հակառակը՝ գիտնական Էյնշտեյնը օրական քնել է 2 ժամ, որպեսզի հաստատի իր վարկածը։ Սակայն դեռահասներին դա խորհուրդ չի տրվում։ Անհրաժեշտ է քնել 8 ժամ։ Եթե դուք ճիշտ ժամանակին քնեք նաև շուտ կմեծանաք ու կաճեք։ Քիչ, ուշ քնելը կարող է ազդել երեխայի մտածողության, զարգացման վրա։
  7. Գիրք կարդալիս գնացեք մի լուսավոր, ոչ աղմկոտ սենյակ։ Կենտրոնացեք ձեր գրքի վրա։ Ինչ-որ խանգարում է ձեզ հեռացրեք։ Կարող ես նաև միացնել «study music», դրանք հանգիստ երաժշտություններ են, որոնք քեզ հաստատ պետք կգան։
  8. Ընտրիր ու նշումներ արա, թե քեզ համար որն էր կարևոր։ Ինչը որ քեզ համար անհասկանալի է, հարցրու քանի որ, դա ամոթալի չէ։ Ամոթալին չիմացածն արտահայտելն ու գովերգելն է։
  9. Գիրք կարդալու ժամանակ քեզ հետ վերցրու մրգեր, թեյ, սուրճ, կոնֆետ և այլն։ Պարգևտրիր քեզ մի քաղցրավենիքով, երբ դու ինչ-որ մի գիրք կարդացել ես ու ավարտել։ Սակայն ամեն դեպքում վարվիր շատ զգուշությամբ, որ չաղտոտես շուրջդ։
  10. Խաղա շախմատ, զբաղվիր նկարչությամբ, գտիր քո ոճը։
  11. Դպրոցում ակտիվ եղիր։ Եթե ինչ-որ մի բան մոռացել ես, ցույց մի տուր որ չգիտես, արագ փոխիր թեման։
  12. Յուրաքանչյուր 30 րոպեն մեկ 5 րոպե ընդմիջում արա։ Յուրաքանչյուր դասին տրամադրիր 25րոպե։ Եթե բավական չէ, նորից շարունակիր։
  13. Հետաքրքիր, բայց իմ հաջողությունների գաղտնիքը. եթե ինձ մոտ ինչ-որ մի բան չի ստացվում, կամ ինչ-որ մարդիկ ինձ խանգարում են, ես փոխում եմ մեր տեղերը։ Օրինակ՝ եթե ես դասը լավ չեմ սովորել, ուսուցիչը բարկացել է ինձ վրա, ես պատկերացնում եմ, թե ինչ կանեի ես ուսուցչի փոխարեն։
  14. Երեկոյան ստուգիր քեզ, նորից վերանայիր ։
Նախորդ հոդվածը
Հաջորդ հոդվածը

Մեկնաբանել

Մուտքարիր մեկնաբանությունդ
Գրիր անունդ

- Գովազդ -Փոքրիկ եմ

Իսկ սա կարդացե՞լ ես

- Գովազդ -Վավատի Գրուպ

Բլոգ

Այլ հոդվածներ