ԲլոգՔո մտքի թռիչքը գյուղի դպրոցում

Քո մտքի թռիչքը գյուղի դպրոցում

Ցանկացած երկրի առաջընթացի համար կարևոր է որակյալ կրթությունը։ Երեխաները ունեն կրթություն ստանալու իրավունք։ Այժմ շատ երեխաներ չեն ուզում գիրք բացել ու կարդալ։ Միայն հասուն մարդ դառնալուց հետո հասկանում են իրենց սխալը, ավաղ արդեն ուշ է։ Այժմ ամբողջ աշխարհում կառուցում են «ճոխ դպրոցներ», որտեղ կարող են սովորել միայն հարուստ երեխաները։ Մի՞թե անարդար չէ մնացած երեխաների հանդեպ, ովքեր չունեն այդ հնարավորությունը, սակայն ունեն մեծ ու անկատար երազանքներ։ Այդ խնդիրները հատկապես շատ են գյուղի դպրոցներում։ Սակայն ես հաջողակ եմ, որ մեր գյուղում կա դպրոց, որը չունի նման խնդիրներ։ Այսօր դու շատ բան կիմանաս մեր դպրոցի մասին։

Լեռնային Սարավան գյուղի ակունքներում թաքնված է մեր դպրոցը։ Այն հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով։ Փոքր է, բայց հարմարավետ ու գեղեցիկ։ Ամբողջ դպրոցում սովորում է 16 աշակերտ (2022-2023 ուս.տարի)։ Դպրոցում կրթությունը անվճար է։ Անվճար են տրամադրվում նաև գրքերը, այն ֆինանսավորվում է գյուղապետարանի կողմից։ Թեև աշակերտների թիվը քիչ է, սակայն դա չի խանգարում մեզ ստանալ որակյալ կրթություն։ Մեր գյուղից մեզ դասավանդում են 4 ուսուցիչներ։ Հարևան քաղաքից գալիս են ևս 4 ուսուցիչներ։ Բացի նրանցից մենք ունենք նաև 3 օնլայն ուսուցիչներ տարբեր մարզերից։ Նրանց հետ օնլայն տարբերակով դաս ենք անում համակարգչային սենյակից։ Ուսուցիչները հիանալի են, կրթված և բարեհամբույր։

Անմիջապես դպրոց մտնելիս դռնապանը չափում է դպրոցի ամբողջ անձնակազմի և աշակերտների ջերմաստիճանը։ Ցանկացած մեկը,ով ունի նորմայից բարձր ջերմաստիճան, պարտադիր վերադառնում է տուն մինչև նրա կազդուրվելը։ Միջանցքում կարող եք տեսնել մեր կողմից փակցված հայտարարություններ, բանաստեղծություններ, անվանի գրողների, մարզիկների, ազգային հերոսների մասին և տարբեր նկարներ։ Ամեն առավոտյան մեր դպրոցում ըստ ավանդույթի հնչում է հիմնը։ Իսկ ամեն երկուշաբթի մինչ դասի սկիզբը բոլորով երգում ենք այն։

Ահա մեր դասարանն է։ Վարագույրի վրա կարող եք տեսնել մեր գարնանային հավերժահարսին։

Դասասենյակները փոքր են։ Յուրաքանչյուր դասարան առանձնանում է իր դասարանին բնորոշ հայտարարություններով, ձևավորումներով։ Ունենք դասասենյակ, որտեղ սովորում է միայն մեկ աշակերտ,սակայն դա նաև դրական կողմ ունի՝ այն է, որ յուրաքանչյուր աշակերտի մոտենում են անհատական, յուրովի։ Աշակերտները ամեն օր դաս են պատասխանում և չեն ծուլանում։ Դասասենյակները տաք են, ապահովված են ջեռուցիչներով ու օդորակիչներով։ Ունենք համակարգչային սենյակ, որը նախատեսված է օնլայն և բաց դասերի համար։Դասարանների պատուհանագոգերին կան ծաղիկներ,որոնք հատուկ խնամվում են աշակերտների կողմից։

Դպրոցում կա գրադարան և աշակերտները ցանկության դեպքում կարող են օգտվել դրանից։ Դպրոցն ունի ճաշարան, որտեղ սնվում են 1-4րդ դասարանցիները։ Սնունդը միշտ թարմ է, ամեն օր տարբեր է։ Ես նույնիսկ փոքր տարիքում աղցան եմ պատրաստել ուսուցչուհուս և դասընկերներիս օգնությամբ։ Պատրաստում են հատուկ և ավանդական ճաշատեսակներ ըստ հատուկ ճաշացանկի։ Ճաշից հետո երեխաները խմում են հյութ և վազում դուրս իրենց հոգեհարազատ խաղերը խաղալու։

Սկզբում կատարում ենք նախավարժանք և մի փոքր թարմանում ենք։ Երկար դասամիջոցը 20րոպե է։ Երեխաները այն անցկացնում են դպրոցի բակում միասին խաղալով ֆուտբոլ, վոլեյբել և գործնա գործ։ Երբեմն մեզ են միանում մեր ուսուցիչները և ստացվում է համընդանուր մի խաղ։ Դպրոցի տղաների սիրելի զբաղմունքը պտտաձողի վրա մարզվել է։ Սակայն աղջիկները ևս փորձում են իրենց ուժերը։

Դպրոցը ապահովված է ժամանակակից սարքերով։ Դպրոցի յուրաքանչյուր սենյակում տեղադրված է հակահրդեհային համակարգ, որը գազի հոտը զգալու դեպքում սկսում են անտանելի ձայն հանել։ Ես այն անվանել եմ «ճվճվիկ»։ Հրդեհի դեպքում այն միանում է , այնուհետև ավտոմատ կերպով միանում են ցողունները, դրանք նախատեսված են կրակը մարելու համար։ Բարեբախտաբար հրդեհի դեպք չենք գրանցել, սակայն արդեն բազմիցս կրկնված փորձնական տագնապների արդյունքում երեխաները սովորել են, թե ինչ պետք է անել արտակարգ իրավիճակներում։ Ապահովված ենք նաև երկրաշարժերի առումով։ Դպրոցի պատերը այնպիսի կառուցվածք ունեն, որ երկրաշարժի դեպքում երեխան կարող է կանգնել պատի մի անկյունում և նրան ոչ մի բան չի լինի։ Օդային տագնապների դեպքում դպրոցի անձնակազմը ապահովված է նկուղով, այնտեղ պատսպարվելու համար։ Միջանցքում փակցված է տարհանման սխեման։

Դպրոցում տեղադրված է ռադիոհանգույց։ Կառավարվում է համակարգչային սենյակից։ Այն ավտոմատ կերպով ազդարարում է դասի սկիզբը, ավարտը, դասամիջոցի ավարտը։ Երեխաները լսելով այդ ձայնը վերադառնում են դասարան։ Երեխաները ունեն հնարավորություն իրենց իսկ հորինած բանաստեղծությունները հրապարակել դրանով և դա լսելի կլինի բոլորին։ Կարևոր և շտապ հայտարարությունները տնօրենը հայտատարում է այդ ռադիոհանգույցով։

Դպրոցի տարածքը հսկվում են տեսախցիկներով, որոնք միշտ միացված են։ Չնայած ունենք նախ պահակներ։

Դպրոցի տանիքին տեղադրված են 2 արևային կայաններ։ Դպրոցում միշտ առկա է տաք և սառը ջուր։

Դասերն անցնում են շատ ուրախ։ Երեխաները սովորում են նաև ասեղնագործել։ Դպրոցում որպես հատուկ և ավանդական առարկա երեխաները սովորում են ազգային երգեր ու պարեր։ Ազգային երգ ու պար առարկան երեխաները սովորում են 5-7րդ դասարաններում։

Ես աշակերտական խորհրդի նախագահն եմ։ Անհրաժեշտության դեպքում երեխաները դպրոցի հետ կապված իրենց խնդիրներով ու առաջարկություններով դիմում են ինձ։ Ես էլ խորհրդակցում եմ խորհրդի անդամների հետ և համապատասխան առաջարկը ներկայացնում տնօրենին ու ուսուցիչներին։

Ամեն տարվա եղանակ անցնելիս մենք դիմավորում ենք տոնակատարություններով։ Ամեն տարի աշնան և գարնան ամիսներին դպրոցում միասին կատարում ենք ծառատունկ, շաբաթօրյակներ։ Ցանկության դեպքում ընդգրկում ենք նաև ընտանիքի անդամներին։

Երեխաների սիրելի զբաղմունքներն են՝խաղալ գնդակով,համակարգչով աշխատել։Աշնանը սիրում են գնալ դպրոցի մոշի թփերի մոտ և մոշ ուտել։

Այս ամենի հետ մեկտեղ մենք չունենք սպորտդահլիճ և լաբորատորիա։ Սակայն դա պայմանավորված է այն հանգամանքով, որ երեխաները շատ քիչ են։ Վստահ եմ , եթե շատ լինեինք այդ երկուսը պարտադիր կունենայինք։

Դպրոցը վերանորոգված է։ Պատուհանները,կահույքը նոր են։ Ստեղծված են բոլոր նպաստավոր պայմանները որակյալ կրթություն ապահովման համար։

Շատ հիշողություններ ունեմ դպրոցի հետ կապված։ Հիշում եմ ,երբ մեր դպրոց հնդիկներ էին եկել խաղաղություն ազդարարելով ու ես ինքս նրանց աղ ու հաց եմ մատուցել Հայաստանի դրոշը բարձր պահած։

Այսքանն էի ուզում քեզ պատմել իմ դպրոցի մասին։ Հուսով եմ հետաքրքրեց քեզ։ Կարող ես կարծիքդ արտահայտել մեկնաբանություն բաժնում։ Հարցերի դեպքում սիրով կպատասխՌ

Ռազմագիտության սենյակ
Մեր դասարանը
Դպրոցի միջանցքը

Ճաշարան
Ուսուցչանոց
Համակարգչային սենյակ
Միջանցք
Նախորդ հոդվածը

2 մեկնաբանություն

  1. Իմ խելացի Անյուտա: Բարի, յուրօրինակ, նպատակասլաց:
    Միայն գովասանքի արժանի սան:

Մեկնաբանել

Մուտքարիր մեկնաբանությունդ
Գրիր անունդ

- Գովազդ -Փոքրիկ եմ

Իսկ սա կարդացե՞լ ես

- Գովազդ -Վավատի Գրուպ

Բլոգ

Այլ հոդվածներ