ԱշխարհագրությունԿենգուրու (Ագեվազ)

Կենգուրու (Ագեվազ)

Կենգուրուն Ավստրիալիայի ամենաճանաչված կենդանին է։ Հանդիպում է ամբողջ երկրում՝ սկսած հակաալպյան կենգուրուից, մինչև հազվադեպ հանդիպող մոխրագույն կենգուրուի։

Կա հետաքրքիր լեգենդ, թե ինչպես է «կենգուրու» անվանումը առաջացել։ Ըստ ավանդույթի, երբ բրիտանացի ճանապարհորդ Ջեյմս Կուկը հարցրել է աբորիգեններին՝ «Ի՞նչ կենդանի է սա», նրանք պատասխանել են «Գանգուրու», ինչը, ըստ լեգենդի, նրանց լեզվով նշանակում էր «Ես չեմ հասկանում»։ Չնայած սա, հավանաբար, կեղծ պատմություն է, այն շատ տարածված է։

Կենգուրուները համաշխարհային ռեկորդակիրներ են

Կենգուրուներն ունեն չափազանց ուժեղ հետևի վերջույթներ, որոնք նրանց թույլ են տալիս ցատկել մինչև 3 մետր բարձրության և 9 մետր երկարության՝ մեկ թռիչքով։ Նրանք քայլել չեն կարող, բայց կարող են սրընթաց ցատկել մինչև 70 կմ/ժ արագությամբ։

Նորածինը և մայրը

Էգ կենգուրուները (կոչվում են «ջիլ») ունեն հատուկ պարկ՝ «մայրական պայուսակ», որտեղ նրանց փոքրիկները (կոչվում են «ջոի») մեծանում են մինչև լիովին ինքնուրույն դառնալը։ Երբ ջոին ծնվում է, չափսերով շատ փոքր մոտ 2 սմ (մոտավորապես լոբու մեծության), ապա ինքնուրույն բարձրանում է մայրիկի պայուսակի մեջ ու շարունակում է զարգանալ այնտեղ 6-9 ամիս։ Ծնվելուց անմիջապես հետո մայրը իր վրա է վերցնում ձագուկի խնաքը։ Մայրը վտանգի դեպքում կարող է ձագին իր պարկեց դուրս նետել և պաշտպանվել իր թշնամիներից, քանի որ նրանք երբեմն շատ ծանր են լինում։ Ձագուկը սկզբում կույր է լինում, հետո նրա մոտ շատ արագ զարգանում են ոտքի մկանները և կարճ ժամանակահատվածում սկսում է ցատկոտել, վազել։

Մոխրագույն կենգուրուն կողքից նկարահանված․

Ամենահայտնի կենգուրուները

  • Կարմիր կենգուրու – ամենամեծ տեսակը, կարող է հասնել 2 մետրի ու կշռել մինչև 90 կգ։
  • Մոխրագույն կենգուրու – տարածված է Ավստրալիայի անտառային գոտիներում, ավելի փոքր է, բայց շատ արագավազ։
  • Ծառային կենգուրու – հազվագյուտ տեսակ, որն ապրում է Պապուա Նոր Գվինեայի և Ավստրալիայի հյուսիսային մասի անտառներում, կարող է բարձրանալ ծառեր։

1․ Իսկ դուք գիտե՞ք, որ ․․․

Կենգուրուներն չեն կարող հետ գնալ՝ նրանց մկաններն ու ոսկորները թույլ չեն տալիս։
Սպառնալիքի դեպքում նրանք կարող են իրենց ուժեղ ոտքերով հարվածել թշնամուն՝ նույնիսկ կարող են սպանել մարդուն։

2. Կենգուրուները կարող են ապրել առանց ջրի

Կենգուրուները կարող են ապրել շատ չոր տարածքներում՝ առանց օրերով ջուր խմելու։ Նրանք ստանում են իրենց անհրաժեշտ խոնավությունը սննդից, հիմնականում խոտերից ու տերևներից։

3. Ինչի՞ են արու կենգուրուները իրար հետ կռվում

Իրականում արու կենգուրուները երբեմն միմյանց հետ «կռվում են»՝ ոտքերով ուժեղ հարվածելով ու նույնիսկ բռնցքամարտիկների նման ձեռքերով հրվելով։ Սա հիմնականում տարածքի կամ էգերի վրա վերահսկողություն ստանալու միջոց է։

4. Կենգուրուները երկարակյաց են, եթե պայմանները հարմարավետ են

Կենգուրուները կենդանաբանական այգիներում կարող են ապրել մինչև 20 տարի, բայց վայրի բնության մեջ նրանց միջին կյանքի տևողությունը 6-10 տարի է՝ գիշատիչների ու կլիմայական ծանր պայմանների պատճառով։

Փոքրիկ կենգուրու
Ագեվազը ունի 4 մա՞տ …

Ագեվազի հետևի ոտքերն ուժեղ են ու խոշոր, պոչը հաստ է, ուսերը՝ նեղ, իսկ առջևի թաթերը շատ փոքր են՝ նման մարդու ձեռքերին: Ագեվազի հետևի ոտքերին կա ընդամենը 4 մատ, նրանց ճանկերն ասես դանակ լինեն, հատկապես չորրորդ՝ ամենաերկար մատինը: Առջևի ճանկավոր թաթերով ագեվազը վարպետորեն հողից փորում հանում է արմատներ ու պալարներ և սնվում դրանցով, իսկ հետևի ոտքերով կռվում է։ Նա մարմնի ողջ ծանրությունն անսպասելիորեն հենում է պոչին և հետևի ազատված ոտքերով հուժկու հարվածներ հասցնում:

Ագեվազի հարմարվողականությունը և տեսակի վերացման պատճառը

Ագեվազը լավ է հարմարվում և բազմանում կենդանաբանական այգիներում: Հիմնականում խաղաղասեր է և ավելի հաճախ թշնամուց փրկվում է փախչելով. հետևի հզոր ոտքերով հրվելով՝ նա սլանում է հսկայական ցատկերով: Պոչն ագեվազին ծառայում է որպես հավասարակշռության կարգավորիչ և ղեկ, քանի որ երբեմն հարկ է լինում ցատկելու պահին փոխել ուղղությունը: Վատ պայմաններում, հատկապես չոր կլիմայական գոտիներում, որտեղ բուսականությունն ընդհանրապես չկա կամ նվազ է, կենգուրուները չեն բազմանում, այլ վերանում են։

Մեկնաբանել

Մուտքարիր մեկնաբանությունդ
Գրիր անունդ

- Գովազդ -Փոքրիկ եմ

Իսկ սա կարդացե՞լ ես

- Գովազդ -Վավատի Գրուպ

Բլոգ

Այլ հոդվածներ