You are currently viewing Ծաղիկների պուրակ Կյոկենհոֆը

Ծաղիկների պուրակ Կյոկենհոֆը

Ամբողջ աշխարհում հայտնի ծաղիկների պուրակ Կյոկենհոֆը, որը հայտնի է նաև Եվրոպայի այգի անվանմամբ, գտնվում է Հարավային Հոլանդիայում։ Գտնվում է փոքրիկ Լիսսե քաղաքում։ Այն ունի 32 հեկտար հողատարածություն, 15կմ հետիոտնային անցուղիներ և աճող ծաղիկների մեծ բազմազանություն։ Յուրաքանչյուր տարի այս այգում տնկվում է մոտ 7մլն ծաղկի սոխուկ, որոնցից 4.5մլն-ը 100 տեսակի վարդակակաչներ են։

Այգին որպես ծաղկային տարածք, սկսել է ցուցադրվել 1949թ.-ից։ Տարածքը լինելու էր թանգարան բաց երկնքի տակ, որտեղ ցուցադրվելու էին Նիդեռլանդների և ողջ աշխարհի ծաղիկ մշակողների նորանոր ձեռքբերումները վարդակակաչներ բազմացնելու գործում։

Կյոկենհոֆն իր մեջ ներառում է մի քանի թեմատիկ այգիներ՝ պատմական, երաժշտական, բնական և ճապոնական։

Պատմական այգին ձևավորված է անգլիական ոճով։ Այն փոքրիկ է, ունի փոքրիկ ջրամբար։ Երաժշտական այգին այցելուների զբոսանքը ուղեկցում է երաժշտությամբ։ Բնական այգում առկա են դարավոր ծառեր ու թփեր, սոխուկային բույսեր, ջրամբարներ և լրիվ բնական տեսք ունեն։ Ճապոնական այգին ամբողջությամբ ճապոնական ոճի մեջ է։

Բացի վարդակակաչներից, այս այգում կան յասամանների, ոսկեգույն նարգիզների, օրխիդեաների և այլ ծաղկող բույսերի փոքրիկ պուրակներ։

Այգու տարածքում կան խաղահրապարակներ, մասնագիտացված գրախանութներ, հեծանիվների վարձույթ և տեղեկատվական կենտրոններ։ Կազմակերպվում են նավակային զբոսանքներ։

Կյոկենհոֆը այցելուների համար տարվա մեջ բաց է ընդամենը 2 ամիս՝ մարտի 20-ից մայիսի 20-ը։

Մեկնաբանել