Սիրելի պատանի, եթե ունես այնպիսի մտքեր, որոնցով ուզում ես կիսվել, դա կարող ես անել այս հարթակում։
Կայքում գրառումներ կարող են կատարել միայն գրանցված անձիք։

Իսկ թե ինչպես գրանցվել, կարող ես կարդալ այս հոդվածում։

Գրանցվելուց և կայք մուտք գործելուց հետո, արդեն կարող ես գրառում կատարել կայքում։

Հոդվածը կարող ես տեղադրել երկու տարբերակով։

  1. Տարբերակ առաջին.
    Համակարգ մուտք գործելուց հետո կայքի ամենավերևում հայտնվում է նոր սև տող, որի վրա կտեսնես « + New » նշանը։ Հենց այդ նշանը սեղմելով և ընտրելով « Post » գործիքը, կհայտնվես նոր գրառում կատարելու պատուհանում։
  1. Տարբերակ երկրորդ.
    Համակարգ մուտք գործելուց հետո «Կառավարակետ»-ի օգնությամբ մտիր կառավարման վահանակ, այնտեղից ընտրի «Posts», որի միջի «Add New» կոճակը սեղմելուց հետո կհայտնվես նոր գրառում կատարելու պատուհանում։

Խորհուրդ. նախապես պատրաստիր նյութը, որն ուզում ես տեղադրել կայքում։

Նշված կոճակները սեղմելուց հետո բացվում է պատուհան, որտեղ պետք է տեղադրվի հոդվածը.

1-ով նշված հատվածում գրում ենք վերնագիրը։

2-ով նշված « + » նշանի օգնությամբ ընտրում ենք այն բլոկը, որն օգտագործելու ենք։
Այս բլոկներից հիմնականում օգտագործվում են շրջանակի մեջ վերցված գործիքները։ Այն գործիքները, որոնք հաճախ կօգտագործեք, կհայտնվի առաջին նկարի քառակուսի պատուհանի մեջ (այն հայտնվում է անմիջապես «+» նշանը սեղմելուց հետո)։ Իսկ եթե չեք գտնի համապատասխան գործիքը այդ փոքրիկ պատուհանի մեջ «Browse all» կոճակի միջոցով կբացեք գործիքների ամբողջ ցուցակը (նկար 2)։
Paragraph-ը օգտագործվում է սովորական տեքստեր գրելու համար։
Heading-ը տեքստը վերնագիր է դարձնում՝ մեծացնելով տառատեսակի չափերն ու հաստացնելով այն։
List-ը օգտագործվում է ինչ-որ բան թվակրելու համար։
Quote-ը կարող եք օգտագործել, եթե մեջբերում եք որևէ մեկի խոսքը, կամ ուզում եք ձեր տեքստի մեջ առանձնացնել որևէ հատված։
Image-ի միջոցով հոդվածում տեղադրվում է 1 նկար, իսկ Gallery-ի միջոցով՝ մի քանի նկարներից բաղկացած պատկերասրահ։

Ընտրելով համապատասխան գործիքը 3-ով նշված հատվածում տեղադրում ենք նյութը, նկարը և այլն։

Նկար տեղադրելիս պետք է ընտրեք, թե որտեղից ենք նկարը բեռնում։ Եթե կայքում արդեն բեռնել եք նկար, ապա նկարը տեղադրելիս ընտրեք Media Library-ն, իսկ եթե նոր պիտի բեռնեք համակարգ, ապա Upload կոճակի օգնությամբ ընտրում եք ձեր համակարգչում առկա նկարը և բերռնում կայք։

Նկարը (և ցանկացած այլ տեքստ) տեղադրելիս հիմնականում հայտնվում են նշված գործիքները։
1-ի օգնությամբ նկարը կամ տեքստի դիրքն է որոշվում՝ էկրանի վրա աջ, ձախ թե կենտրոնական հատվածում պետք է լինի։
2-ի օգնությամբ տեղադրվում է հղում, 3-ի օգնությամբ կարելի է նկարը կտրել, 4-ն օգտագործվում է այն դեպքում, եթե սխալ նկար եք տեղադրել և պետք է այն փոխեք։
Նկարների դեպքում հայտնվում է նաև 5-րդ գործիքը։ Add caption-ի միջոցով կարող եք նկարին անուն տալ։

Հիշեք, համակարգ բեռնվող նկարները պետք է լինեն որակյալ, բայց ոչ մեծ չափսերի։

Պատկերասրահ տեղադրելու դեպքում ուշադրություն դարձրեք նկարում բերված գործիքներին.
ընտրելով մի քանի նկար և տեղադրելով համակարգում սեղմեք նկարների վերևում հայտնված նշված կոճակի վրա։ Այնուհետև պատուհանի աջակողմյան հատվածում գտնվող Block հատվածում կատարեք կարգավորումները՝

  • Columns – քանի՞ սյուն պետք է ունենա ձեր պատկերասրահը,
  • Crop images – նկարները «կտրելով» պատկերասրահում հավասարեցնում է իրար։
  • Link to-ի մեջ ընտրելով Media file-ը, ընթերցողին հնարավորություն կտաք նկարի վրա սեղմելով այն մեծացնել և մեծ չափերով նայել։
  • Image Size-ի մեջ ընտրեք full size-ը, որպեսզի ընթերցողը որակյալ նկար տեսնի։

Ընդհանրապես, նյութ տեղադրելուց ուշադրություն դարձրեք աջակողմյան կարգավորումներին։

Գրառումը կատարելուց հետո մնում է այն տեղադրել համապատասխան բաժնում և տեղադրել այնպիսի նկար, որը կբնութագրի հոդվածը։ Դա արվում է աջակողմյան հատվածի Post բաժնում։
1. Categories հատվածից ընտրեք այն բաժինը, որտեղ ուզում եք տեղադրել նյութը։
2. Featured image հատվածում տեղադրեք նկար, որը բնութագրում է ձեր հոդվածը։ Այդ նկարն երևալու է կայքի հիմնական էջում։
3. Այս ամենը անելուց հետո արդեն կարող եք սեղմել Publish կոճակը։

Publish կոճակը սեղմելոց հետո կբացվի մեկ այլ պատուհան, որտեղ ևս մեկ անգամ պետք է սեղմեք Submit for Review կոճակը։ Եվ արդեն մնում է սպասեք, մինչև կայքի ադմինիստրատորը հաստատի գրառումը։

Եթե կառաջանան խնդիրներ, ապա կարող եք գրել մեր թիմին admin [շնիկ] poqrik.am հասցեին։ Սիրով կպատասխանենք և կօգնենք ձեզ։