ԿենսաբանությունՄարդու բջջային կառուցվածքը

Մարդու բջջային կառուցվածքը

Մարդու օրգանիզմն ունի բջջային կառուցվածք։ Բջիջները կենդանի հյուսվածքների հիմնական միավորներն են։ Մարդու մարմինը կազմված է ավելի քան տրիլիոն բջիջներից։ Կան 200-ից ավել տարբեր տեսակի բջիջներ: Յուրաքանչյուրը մասնագիտացված է որոշակի գործառնության մեջ։ Ոսկրային բջիջները ձևավորվում և վերականգնում են մարմնի ոսկորները: Նյարդային համակարգի բջիջները ազդակներ են ուղարկում դեպի ուղեղ և թելադրում մարմնին որոշակի գործողություններ կատարել: Արյան բջիջները թթվածին են տեղափոխում և օգնում են իմունային համակարգին: Արական և իգական սեռական բջիջները միավորվում են՝ սերունդ տալու համար։
Յուրաքանչյուր բջջի ներսում պարունակվում է գենետիկ ինֆորմացիա, որը հրահանգավորում է, թե ինչպես պետք է գործի և վերարտադրվի բջիջը։

Մեկնաբանել

Մուտքարիր մեկնաբանությունդ
Գրիր անունդ

- Գովազդ -Փոքրիկ եմ

Իսկ սա կարդացե՞լ ես

- Գովազդ -Վավատի Գրուպ

Բլոգ

Այլ հոդվածներ