You are currently viewing Մաթեմատիկական հետաքրքիր փաստեր

Մաթեմատիկական հետաքրքիր փաստեր

  • Միևնույն պարագծով բոլոր պատկերների մեջ շրջանագիծն ունի ամենամեծ մակերեսը, և, ընդհակառակը, միևնույն մակերեսով բոլոր պատկերների մեջ շրջանագիծն ունի ամենափոքր պարագիծը:
  • Զրոն մաթեմատիկայի միակ թիվն է, որը չի կարելի գրել հռոմեական թվերով։
  • Հավասարության նշանը (=) առաջին անգամ օգտագործել է բրիտանացի մաթեմատիկոս Ռոբերտ Ռոքորդը 1557 թվականին։
  • 18 թիվը միակն է, որի թվանշանների գումարը երկու անգամ փոքր է իրենից։
  • 1-ից 100 թվերի գումարը 5050 է։
  • Չարլզ Լութվիջ Դոջսոնը քիչ հայտնի բրիտանացի մաթեմատիկոս է, ով իր կյանքի բավականին մեծ մասը նվիրել է տրամաբանության ուսումնասիրությանը: Սակայն նա հայտնի դարձավ այլ անունով՝ Լյուիս Քերոլ, որպես «Ալիսը հրաշքների աշխարհում» գրքի հեղինակ:
  • Ամերիկացի Ջորջ Դանցիգը, լինելով ուսանող, ուշացել է դասերից և սխալմամբ գրատախտակին գրված հավասարումները ընդունել է որպես տնային աշխատանք։ Դժվարությամբ, բայց ապագա գիտնականը գլուխ հանեց դրանցից։ Ինչպես պարզվեց ավելի ուշ, դրանք վիճակագրության երկու «անլուծելի» խնդիրներ էին, որոնց լուծման համար գիտնականները երկար տարիներ «գլուխ էին ջարդում»։
  • Թայվանում պաշտոնապես թույլատրվում է չօգտագործել 4 թիվը, քանի որ այն համահունչ է չինական «մահ» բառի հետ, իսկ չինական մշակույթում այն ​​համարվում է անհաջող, ինչպես եվրոպացիների մոտ 13 թիվը։ Թայվանական շատ տներում երրորդ հարկից հետո անմիջապես հինգերորդն է։
  • Աշխարհում ամենամեծ թիվը ցենտիլիոնն է։ Դա մեկն է, որին հաջորդում է վեց հարյուր զրո:

Մեկնաբանել