ԿենսաբանությունՀետաքրքիր փաստեր մկանների մասին

Հետաքրքիր փաստեր մկանների մասին

Մկանները մարմնին շարժողունակություն ապահովող օրգաններն են: Առանց դրանց մարդը պարզապես ամորֆ զանգված կլիներ, և հենց մկաններն են մեզ հնարավորություն տալիս շարժվել, քայլել, խոսել, շնչել և անել ամեն ինչ աշխարհում։

  • Մարդու մարմնում կա մոտ վեց հարյուր հիսուն մկան:
  • Բոլոր մկանների գրեթե մեկ քառորդը գտնվում է դեմքի և պարանոցի վրա:
  • Մարդու մարմնի ամենաուժեղ մկանները ծնոտի մկաններն են, որոնց սեղմման ուժը կարող է գերազանցել հարյուր կիլոգրամը: Ընդհանուր առմամբ, ամենաուժեղ միայնակ մկանը լեզուն է:
  • Մարմնի ամենադիմացկուն մկանը սիրտն է։ Սիրտը բաբախում է մարդու ողջ կյանքի ընթացքում։
  • Համաչափ քայլքի ժամանակ մարդն օգտագործում է իր բոլոր մկանների մոտ մեկ քառորդը:
  • Մարզվելուց հետո ամենադանդաղը վերականգնվում են ողնաշարի մկանները, իսկ ամենաարագը՝ եռագլուխ մկանները:
  • Մարդու օրգանիզմի կողմից ամեն օր օգտագործվող էներգիայի մոտ կեսը ծախսվում է մկանների կծկման վրա։
  • Յուրաքանչյուր քայլի ժամանակ մարդը միաժամանակ աշխատացնում է մոտ երկու հարյուր մկան։
  • Միջին տարիքի մարդու մարմնի քաշի ավելի քան մեկ երրորդը մկանների զանգվածն է:
  • Ընդհանուր մկանային զանգվածի մոտ կեսը ոտքերում է:
  • Սիրտը նույնպես շատ ուժեղ մկան է։ Նրա ստեղծած ճնշման շնորհիվ  արյունը կարող է բարձրանել տասը մետր։
  • Միջին հաշվով, վարժությունից հետո մկանների ամբողջական վերականգնման համար պահանջվում է մոտ երկու օր:
  • Մկանների ատրոֆիայի համար ավելի կարճ ժամանակ է պահանջվում, քան վերականգնվելու համար: Այդ իսկ պատճառով, երկար ժամանակ անկշռության մեջ մնալուց հետո, տիեզերագնացներին շատ ժամանակ է պետք նախկին կազմվածքը վերականգնելու համար։
  • Ժպտալուց «աշխատում» են տասնյոթ տարբեր մկաններ:
  • Որքան շատ է մարդու մկանային զանգվածը, այնքան ավելի շատ կալորիա է անհրաժեշտ նրա մարմնին կենսական ակտիվությունը պահպանելու համար։
Նախորդ հոդվածը
Հաջորդ հոդվածը

Մեկնաբանել

Մուտքարիր մեկնաբանությունդ
Գրիր անունդ

- Գովազդ -Փոքրիկ եմ

Իսկ սա կարդացե՞լ ես

- Գովազդ -Վավատի Գրուպ

Բլոգ

Այլ հոդվածներ