Միևնույն պարագծով բոլոր պատկերների մեջ շրջանագիծն ունի ամենամեծ մակերեսը, և, ընդհակառակը, միևնույն մակերեսով բոլոր պատկերների մեջ շրջանագիծն ունի ամենափոքր պարագիծը:
Զրոն մաթեմատիկայի միակ թիվն է, որը չի կարելի գրել հռոմեական թվերով։
Հավասարության նշանը (=) առաջին անգամ օգտագործել է բրիտանացի մաթեմատիկոս Ռոբերտ Ռոքորդը 1557 թվականին։
18 թիվը միակն է, որի թվանշանների գումարը երկու անգամ փոքր է իրենից։
1-ից 100 թվերի գումարը 5050 է։
Չարլզ Լութվիջ Դոջսոնը քիչ հայտնի բրիտանացի մաթեմատիկոս է, ով իր կյանքի բավականին մեծ մասը նվիրել է տրամաբանության ուսումնասիրությանը: Սակայն նա հայտնի դարձավ այլ անունով՝ Լյուիս Քերոլ, որպես «Ալիսը հրաշքների աշխարհում» գրքի հեղինակ:
Ամերիկացի Ջորջ Դանցիգը, լինելով ուսանող, ուշացել է դասերից և սխալմամբ գրատախտակին գրված հավասարումները ընդունել է որպես տնային աշխատանք։ Դժվարությամբ, բայց ապագա գիտնականը գլուխ հանեց դրանցից։ Ինչպես պարզվեց ավելի ուշ, դրանք վիճակագրության երկու «անլուծելի» խնդիրներ էին, որոնց լուծման համար գիտնականները երկար տարիներ «գլուխ էին ջարդում»։
Թայվանում պաշտոնապես թույլատրվում է չօգտագործել 4 թիվը, քանի որ այն համահունչ է չինական «մահ» բառի հետ, իսկ չինական մշակույթում այն համարվում է անհաջող, ինչպես եվրոպացիների մոտ 13 թիվը։ Թայվանական շատ տներում երրորդ հարկից հետո անմիջապես հինգերորդն է։
Աշխարհում ամենամեծ թիվը ցենտիլիոնն է։ Դա մեկն է, որին հաջորդում է վեց հարյուր զրո: