You are currently viewing Jamala Wildlife Lodge հյուրանոցը

Jamala Wildlife Lodge հյուրանոցը

Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերրայի կենտրոնում գտնվող մասնավոր National Zoo and Aquarium կենդանաբանական այգու կենտրոնւմ է գտնվում Jamala Wildlife Lodge հյուրանոցը։ Հյուրանոցը հիմնել են Ռիչարդ և Մորին Տինդեյլները։ 1998-ին նրանք ճամփորդեցին Աֆրիկայում, և որոշեցին աֆրիկյան վայրի կենդանիների միջավայր ստեղծել Ավստրալիայում։ Գնեցին հին գազանանոցը և 17 տարիների ընթացքում այն լիովին վերափոխեցին։ 2014թ-ին վերջապես իրականացավ նրանց երազանքը և բացվեց Ավստալիայի առաջին սաֆարի-հյուրանոց։

Հյուրանոցն ունի ընդամենը 18 համար։ Նրանք լրիվ աֆրիկյան ոճով են և իրենց դեկորատիվ տարրերով «լրացնում» են կենդանական աշխարհը։

Ներկայումս մեկ համարի արժեքը 18 ժամ զբաղեցնելու համար տատանվում է 950-1800 դոլլարի սահմաններում՝ կախված թե այգու ո՞ր հատվածին է նայում այն։ Արժեքը ներառում է 2 էքսկուրսիա այգու ներսում, ինչպես նաև մի քանի տեսակի սնունդ։

Ստացված հասույթը հյուրանոցի տերերն օգտագործում են կենդանիների խնամքի և անհետացող կենդանիների պահպանման համար։

Մեկնաբանել