You are currently viewing Թղթե քանդակներ

Թղթե քանդակներ

Կանադացի Կելվին Նիկոլլսի ամենասիրելի զբաղմունքը թղթից քանդակներ պատրաստելն է, որով նա զբաղվում է արդեն գրեթե 25 տարի։ Հիմնականում պատրաստում է կենդանիներ։ Նրա թղթե գազանանոցը լի է վայրի կենդանիների կերպարներով՝ արջեր, առյուծներ, պանդաներ, բվեր և այլն։

Կենդանու թղթե քանդակը անցնում է հետևյալ փուլերը.նախ բնական միջավայրում ստվարաթղթի վրա նա նկարում և կտրում է կենդանու ուրվագիծը կամ մարմնի առանձին մասերը, որոնք հետագայում հիմք են դառնում քանդակի համար։ Այնուհետև սուր դանակի օգնությամբ սովորական A4 թղթից կտրատում է մանր դետալներն ու դրանք ամրացնում հիմքի վրա։

Արվեստագետը շատ է սիրում աշխատել սպիտակ գույնով։

Մեկ թղթե քանդակի պատրաստման բուն գործընթացը միջինում տևում է 4 շաբաթ, սակայն դրան նախորդում է շատ երկար նախապատրաստական աշխատանքը՝ ներառյալ կենդանուն հետևելը։

Կելվինի թղթե գազանանոցը բաղկացած է 75 մանրամասն պատրաստված քանդակներից։ Հավաքածուն գտնվում է Չիկագոյի Ֆոլլետ գրադարանում։

Մեկնաբանել