You are currently viewing Նուկլեինաթթուներ

Նուկլեինաթթուներ

Նուկլեինաթթուներ ( լատ՝ nucleus` միջուկ), բարձրամոլեկուլային օրգանական միացություններ են: Կենսապոլիմերներ( պոլինուկլեոտիդ), որը կազմված է նուկլեոտիդներից: Նուկլեինաթթուներ դեզօքսիռիբոնուկլեինաթթուներ(ԴՆԹ) և ռիբոնուկլեինաթթուներ(ՌՆԹ) առկա են բոլոր կենդանի օրգանիզմների բջիջներում: Նրանք կարևոր դեր են կատարում ժառանգական ինֆորմացիայի պահպանման, փոխանցման և իրականացման մեջ: Նուկլեինաթթուները հայտնաբերել է շվեյցարացի գիտնական Ֆրիդրիխ Միշերը 1868 թվականին: Նուկլեինաթթուների մոլեկուլները երկար, պոլիմերային շղթաներ են: ՌՆԹ-ի մեջ որպես ածխաջուր մտնում է ռիբոզը, իսկ ազոտային հիմքերն են՝ ադենինը, գուանինը, ցիտոզինը, ուրացիլը: Իսկ ԴՆԹ-ի կազմում համապատասխանում է դեզօքսիռիբոզը, իսկ ազոտային հիմքերն են՝ ադենինը, գուանինը, ցիտոզինը, թիմինը: Նուկլեինաթթուները լավ լուծվում են ջրում, բայց գրեթե անլուծելի են օրգանական լուծիչներում: Շատ զգայուն են ջերմաստիճանի և թթվային փոփոխությունների նկատմամբ: Բնական աղբյուրներից անջատված ԴՆԹ-ները մեխանիկական ազդեցության ներքո կարող են ֆրագմենտավորվել: Նրանք ֆրագմենտավորվում են նուկլեազ կոչվող ֆերմենտների միջոցով:

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել