ՊատկերասրահՊատշգամբների տոնը

Պատշգամբների տոնը

Յուրաքանչյուր տարի մայիս ամսին անդալուզական Կորդովա քաղաքի բակերում ծաղկում են բազմապիսի գեղեցիկ բույսեր և սկսվում է «պատշգամբների տոնը»։

Այս գեղեցիկ տոնի «մեղավորը» տեղանքի կլիման է։ Դեռ հին հռոմեացիները, ովքեր հիմնել են Կորդովան, տները հարմարեցրել են չոր ու տաք կլիմայական եղանակներին՝ ներքին փոքր պատշգամբներ կառուցելով։ Որպեսզի թարմության ու խոնավության զգացումն ավելի ուժեղ լիներ, պատշգամները զարդարում էին բուսականությամբ։ Ֆեստիվալը անց է կացվում 1932թ.-ից։

Բնակիչները շատ են սիրում այս տոնը։ Տոնի ընթացքում պարում են ֆլամենկո, երգում իսպանական ժողովրդական երգեր, իսկ հյուրերի համար բնակիչները հյուրասիրություն են կազմակերպում։

Տոնի ընթացքում ժյուրին անցնում է բակերով և գնահատում ու ընտրում լավագույն բակը։

2012թ.-ից տոնը ներառվել է ՅՈւՆԵՍԿՈ-ի մարդկության ոչ նյութական ժառանգության ցուցակում։

Նախորդ հոդվածը
Հաջորդ հոդվածը

Մեկնաբանել

Մուտքարիր մեկնաբանությունդ
Գրիր անունդ

- Գովազդ -Փոքրիկ եմ

Իսկ սա կարդացե՞լ ես

- Գովազդ -Վավատի Գրուպ

Բլոգ

Այլ հոդվածներ