Իսկ դուք գիտե՞ք, որ երկրագնդի վրա կա իրական Կարմիր ծով: Այն գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ 2200 կմ երկարությամբ և 300 մ խորությամբ: Այն համարվում է աշխարհի ամենատաք ծովը: Ջերմաստիճանը տատանվում է 2-30 աստիճանի սահմանում: Նրա ջուրը շատ աղի է, որն էլ նպաստում է նրան, որ այնտեղ գրեթե բացակայի կենդանական և բուսական կյանքը: Այս ջրի ջերմության շնորհիվ Մարջանե խութերն են լավ զարգանում, որոնցից առաջացած ժայռերը ունեն բարձր էկոլոգիական արժեք: Կլիմային հարմարեցված է նաև կրիաների որոշ տեսակներ՝ կանաչ, կաշվե երեսպատման և բազե կրիաներ: Ի դեպ, անհետացման վտանգի տակ են: Իսկ ինչու՞ է ծովի ջուրը կարմիր, հարց կտաք Դուք: Այդ գույնը պայմանավորված է ծովում առկա ջրիմուռներով և ցիանոբակտերիաներով, որոնք ջուրն են կարմրացնում: Ջրիմուռների մեծ քանակի պատճառով ջուրը կարմրավուն է, իսկ քչանալու հետևանքով այն շագանակագույն է: Նույնիսկ Կարմիր ծովը շրջապատող ժայռերը, արևի լույսի ներքո ստանում են կարմիր երանգ: Այդ լեռները հարուստ են երկաթի հանքանյութերով՝ Ռուբինյան սարեր են:
Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը