Կերակրի աղ (NaCl) կամ նատրիումի քլորիդ՝ նատրիումի և քլորիդի իոնիկ միացություն է՝ 1:1 հարաբերակցությամբ: Նատրիումի քլորիդը անգույն, բյուրեղային նյութ է՝ աղի: Մանրեցված վիճակում ունի սպիտակ գույն: Լավ լուծվում Է ջրում: Նատրիումի քլորիդն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին, որի պատճառով այն համարվում է առաջին անհրաժեշտության նյութ: Շատ նոսր լուծույթի ձևով օգտագործում է բժշկության մեջ՝ արյունահոսությունը կանխելու նպատակով (NaCl-0,9%): Նատրիումի քլորիդը կիրառում են պահածոներ պատրաստելիս՝ սնունդը փչանալուց խուսափելու համար: Աղ դրած միսը, պանիրը, ձուկը, ավելի երկար են պահպանվում, քան թարմ վիճակում. բարձր կոնցենտրացիայի շնորհիվ աղը սպանում է փտեցնող միկրոօրգանիզմները: Շատ ենք լսել այս արտահայտությունը . «Աղ քիչ օգտագործի՛ր», սակայն պետք է խոսենք նրա կարևորագույն հատկանիշների մասին.
Եթե մարդու օրգանիզմը չի ստանում աղի անհրաժեշտ քանակություն, ապա սկսում է ծախսել մկանային, ոսկրային հյուսվածքների անհրաժեշտ աղի պաշարը:
Աղի շնորհիվ մեր օրգանիզմը չի ջրազրկվում, արյունը չի լերդանում: Աղի սակավության պատճառով կարող է նկատվել ստամոքսահյութային թթվայնության նվազում:
Աղի պակասության դեպքում զարգանում են ոսկրային, մկանային, նյարդային համակարգի հիվանդություններ:
Հնում աղը եղել է պատերազմների, ապստամբությունների պատճառ. աղը փոխարինել է դրամին:
- Շատ ենք լսել, որ պետք է աղաջրով ողողումներ անել կոկորդի և ատամների բորբոքումների ժամանակ:
- Վահանաձև գեղձի կիստայի դեպքում խորհուրդ է տրվում դնել աղի լուծույթով թրջոցներ և փաթաթել դրանք տաք կտորով:
- Ռևմատիկը ցավերի ժամանակ աղը խառնել մեղրի կամ սպիրտի հետ և դնել ցավոտ հատվածների վրա:
- Ճիճվակրության ժամանակ առաջացած սրտխառնոցի դեպքում օգտագործում են աղի լուծույթներ:
- Հասարակ հարբուխի ժամանակ մենք մեր քթանցքերը աղաջրով ենք լվանում:
- Ասթմայի ժամանակ կատարում ենք աղաջրով ինհալացիաներ:
Դե հիմա ասե՛ք, կարևո՞ր է աղը մեր օրգանիզմի համար, թե ոչ:
Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը