You are currently viewing Այլմոլորակայինների տուն. Երկիր մոլորակ 2.0

Այլմոլորակայինների տուն. Երկիր մոլորակ 2.0

Մեզ երբեմն տանջել են հետևյալ հարցերը. կա՞ Երկրին նման մոլորակ, թե՞ ոչ, հնարավո՞ր է կյանք այլ մոլորակի վրա։

Կեպլեր-452-ը աստղն է Կարապ համաստեղությունում։ Այն շատ նման է Երկիր մոլորակին, սակայն բավականին խավար է՝ առանց աստղադիտակ տեսնելու համար։

Կեպլեր-452-ը Երկրից գտնվում է 1800 լուսնային տարի հեռավորության վրա։ Այսինքն, այնտեղ հասնելու համար կպահանջվի մոտ 30 միլիոն տարի:

Այս աստղի շուրջ պտտվում է մի մոլորակ, որն անվանել են Կեպլեր-452b-ին։ Ու աստղագետներին ու գիտնականներին տանջում է մի հարց՝ կա՞ արդյոք կյանք այդ մոլորակի վրա։ Արդյո՞ք այդ մոլորակը այլմոլորակայինների տունն է։

Կեպլեր-452b-ն երբեմն անվանում են «Երկրի զարմիկ» կամ «Երկիր 2.0», իսկ որոշ աստղագետներ այն անվանել են «Coruscant», որն «Աստղային պատերազմներ» ֆիլմում Գալակտիկական կայսրության տունն է:

Մենք չգիտենք, թե արդյո՞ք կյանք կա Kepler-452b-ում, բայց մենք գիտենք, որ այն ունի որոշ ընդհանուր բաներ Երկրի հետ: Օրինակ, Kepler-452b-ին իր աստղի շուրջ մեկ ամբողջական պտույտ անելու համար անհրաժեշտ է 385 երկրային օր, որն ընդամենը մի փոքր ավելի է, քան մեկ երկրային տարին:

Աստղագետները ենթադրում են որ այնտեղ ոչ շատ տաք է և ոչ շատ ցուրտ կյանքի գոյության համար: Նույնը վերաբերում է Երկրին՝ մեր իսկ արեգակնային համակարգում:

Օրինակ Վեներան շատ մոտ է Արեգակին և այնքան տաք է, որ ջուրը կարող է եռալ կամ Մարսը շատ հեռու է Արեգակից և այնքան ցուրտ է, որ ջուրը սառչում է:

Սակայն Երկիրը և Kepler-452b-ն գտնվում են իրենց աստղերից ճիշտ հեռավորության վրա, որպեսզի ջուրը հեղուկ լինի՝ 0°C-ից մինչև 100°C ջերմաստիճանում:

Աստղագետներին հաջողվել է նաև չափել Kepler-452b մոլորակի չափը։ Նրանք կարողացել են դա անել, երբ մոլորակը հերթական պտույտի ժամանակ անցել է իր աստղի դիմացով՝ արգելափակելով վերջինիս լույսի մի փոքր մասը, այնպես որ մի քանի ժամով այն մի փոքր ավելի թույլ է դարձել: Լույսի անկման չափը չափելով՝ գիտնականները պարզել են, որ Kepler-452b-ը մոտավորապես մեկուկես անգամ մեծ է Երկրից:

Ենթադրվում է, որ Kepler-452b-ի վրա կարող են լինել շատ ակտիվ հրաբուխներ, թանձր մթնոլորտ, որի մակերեսի մեծ մասը ծածկում են ամպերը։

Մենք չգիտենք, թե ինչից է կազմված մոլորակի մթնոլորտը, ուստի չգիտենք, հնարավո՞ր է շնչել օդը: Այնուամենայնիվ, շատ քիչ հավանական է, որ դա լինի թթվածնի և ազոտի նույն խառնուրդը, ինչ Երկրի մթնոլորտինը:

Kepler-452b-ը կարող է Երկիր մոլորակի նման չլինել, բայց այն հավանաբար ամենաերկրային մոլորակն է, որ մինչ այժմ գտել են աստղագետները:

Եվրոպական տիեզերական գործակալության PLATO տիեզերանավը կգօրծարկվի 2026 թվականին՝ ունենալով մի շարք աստղադիտակներ, որոնք կփնտրեն ավելի շատ Երկրի նման մոլորակներ:

ՊԼԱՏՈՆը հավանաբար կհայտնաբերի մի քանի տասնյակ մոլորակներ, որոնք ավելի նման են Երկրին, քան Kepler-452b-ը, և դրանցից շատերը մեզ շատ ավելի մոտ կլինեն:

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել