You are currently viewing Փաստեր Արեգակնային համակարգի մասին

Փաստեր Արեգակնային համակարգի մասին

Մեր տունը երկիրը չէ և նույնիսկ մոլորակը չէ, այլ ամբողջ Արեգակնային համակարգը՝ անվերջ հետաքրքիր և հսկայական։ Մենք մինչ այժմ մոլորակների և ուրիշ երկնային մարմինների մասին շատ քիչ բան գիտենք, բայց գիտությունը շարունակում է զարգանալ, և այն օրերը հեռու չեն, երբ առաջին մարդատար նավերը կգնան հեռավոր գազային հսկաների մոտ։ Այժմ մեզ միայն մնում է բավարարվել միայն գիտելիքների հատիկներով։

  1. Արեգակնային համակարգը ձևավորվել է մոտ 4.57 միլիարդ տարի առաջ։
  2. Դատելով ծանր մետաղների առկայությունից երկրի վրա, մեր Արեգակնային համակարգը ձևավորվել է «վերամշակող» համակարգերից, որոնք ստացվել են նախապես գոյություն ունեցող, բայց հետո պայթած աստղերից։
  3. Նրա ամբողջ զանգվածի մոտավորապես 99.86%-ը բաժին է հասնում հենց արեգակին։
  4. Ինչպես Երկիրը պտտվում է արևի շուրջը, այդպես էլ Արեգակնային համակարգը պտտվում է Գալակտիկայի կենտրոնում, բացի այդ այն շարժվում է 220-240 կմ մի վայրկյանում։
  5. Երկիր մոլորակից մինչև Լուսին եղած հեռավորության վրա կտեղավորվեն Արեգակնային համակարգի մնացած բոլոր մոլորակները։
  6. Ոչ միայն Սատուրնը ունի օղակ, այլև մյուս բոլոր հսկա մոլորակները՝ Յուպիտերը, Ուրանն ու Նեպտունը։
  7. Արեգակնային համակարգի բոլոր մոլորակների միջև ամենաքիչը ուսումնասիրված են Ուրանն ու Նեպտունը, իսկ ամենաշատը ուսումնասիրված է Մարսը։
  8. Համակարգի ամենատաք մոլորակը Վեներան է։ Այն Արեգակից ավելի հեռու է, քան Մերկուրին, սակայն նրա վրա առկա անհավանական խիտ մթնոլորտային ճնշման պատճառով (մակերևույթին մոտ այդ հրեշային ճնշման պատճառով մթնոլորտը դառնում է հեղուկ), նրա մակերևույթի վրա ջերմաստիճանը  հասնում և անցնում է 460 աստիճանը։ Դա ավելի բարձր է քան կապարի հալման ջերմաստիճանը։ Այնտեղ նաև լինում են անձրևներ ծծմբական թթվից, սակայն շոգի պատճառով դեռ չհասած մակերևույթին գոլորշիանում են։
  9. Յուպիտերի արբանյակներից մեկի՝ Եվրոպայի վրա, ջուրը ավելի շատ է, քան Երկիր մոլորակի վրա։
  10. Բևեռափայլը տեղի է ունենում ոչ միայն Երկիր մոլորակի, այլ նաև Արեգակնային համակարգի մյուս մոլորակների վրա։
  11. Մարսի վրա 1 օրը տևում է գրեթե այնքան երկար, ինչքան և Երկրի վրա, բայց 37 րոպե ավել։
  12. Արեգակնային համակարգի բոլոր մոլորակներից Երկրին ամենաշատը նման է Մարսը, բայց այնտեղ սառն է և գրեթե չկա մթնոլորտ։ Ընդ որում, ամռան շոգ օրերին նրա հասարակածում ջերմաստիճանը բարձրանում է 0 աստիճանից բարձր։
  13. Արեգակնային համակարգում միայն 3 երկնային մարմիններ, չհաշված գազային հսկաներին, ունեն խիտ մթնոլորտ – Երկիրը, Վեներան և Տիտանը (Սատուրնի արբանյակ)։
  14. Մերկուրիի միջուկը զբաղեցնում է նրա ընդհանուր ծավալի ավելի մեծ տոկոսը քան որևէ այլ մոլորակի դեպքում։ Գիտնականները կարծում են, որ միլիոնավոր տարիներ առաջ տեղի ունեցած հրեշավոր բախումը բառացիորեն պատռել է մոլորակի խութերը։
  15. Մարսի վրա գտնվում են Մարիների հովիտները, որոնք Արեգակնային համակարգում ամենաբարդ կիրճային հանգույցներն են։
  16. Որոշ աստերոիդներ Սատուրնի նման ևս ունեն օղակներ։ Օրինակ՝ Խարիկլո աստերոիդը։
  17. Արեգակնային համակարգի ամենամեծ արբանյակը համարվում է Գանիմեդը, որը Յուպիտերի արբանյակներից մեկն է։
  18. 1977 թվականին տիեզերք ուղարկած «Վոյաժեր-1» տիեզերանավն առաջին տիեզեզերկան սարքն, որը դուրս եկավ Արեգակնային համակարգի սահմաններից։
  19. Իր հայտնագործումից և մոլորակի կարգավիճակի զրկումից ի վեր Պլուտոնը արևի շուրջը ոչ մի ամբողջ շրջան չի կատարել։
  20. Շատ գիտնականներ կարծում են, որ Կուպերի գոտում ինչ-որ տեղ՝ Պլուտոնից և ուրիշ փոքր մոլորակներից հեռու, կա մեկ այլ մոլորակ, հավանաբար, գազային հսկա։ Սա են մատնացույց անում մի շարք անուղղակի նշաներ։
  21. Արեգակնային համակարգը շրջապատող Օօրտ ամպում, ըստ տարբեր գնահատականների, գտնվում են 2-3 տրիլլիոն գիսաստրղեր, որոնց տրամագիծը 1կմ-ից մեծ է։
  22. Յուպիտերը պաշտպանում է Երկիր մոլորակը աստերոիդներից։ Սրա հզոր ձգողականության ուժը նրանց ներս է քաշում և նրանք այրվում են Յուպիտերի մթնոլորտում և չեն հասնում մեր մոլորակին։
  23. Քամու արագության պաշտոնական ռեկորդը, որը գրանցվել է Երկիր մոլորակի վրա, հասել է 408կմ/ժամ։ Նեպտունի վրա քամին փչում է 2000-2200 կմ/ժամ արագությամբ։
  24. Վեներայի չափը գրեթե նույնն է, ինչ Երկրինը, ինչպես և նրա զանգվածը, ձգողականության ուժը։ Սակայն նրանց նմանությունները սահմանափակվում են միայն դրանցով։
  25. Ենթադրվում է, որ Վեներայի վրա ջուր է եղել, բայց այն գոլորշիացել է ահավոր բարձր ջերմաստիճանի պատճառով, իսկ արևային քամին գոլորշին քշել է մթնոլորտի վերին շերտից։
  26. Արևի ճառագայթները մահացու են, և միայն Երկրի մթնոլորտի ու մագնիսական դաշտի շնորհիվ ենք մենք պաշտպանված դրանից։
  27. Արեգակնային համակարգի ամենամեծ տիեզերական օբյեկտը Միջազգային տիեզերական կայանն է։ Եվ միևնույն ժամանակ ամենաթանկը մարդկության ողջ պատմության մեջ։
  28. Արեգակնային համակարգի ամենասառը մոլորակը Ուրանն է։ Նրա մթնոլորտում ջերմաստիճանը հասնում է մոտավորապես -224 աստիճանի։
  29. Բացի Երկրից, Սատուրնի արբանյակ Տիտանի վրա ևս կան գետեր, ծովեր և լճեր։ Դրանք լուսանկարվել են Կասսինի հետաքննության կողմից՝ Տիտանի վրա վայրէջքի ժամանակ։ Սակայն դրանց մեջ ջուր չի հոսում, այնտեղ հոսում է հեղուկ մեթանը և էթանը։
  30. Արեգակնային համակարգի ամենաբարձր գագաթը ծովի մակարդակից հաշված, Մարսի Օլիմպոս հրաբուխն է, որը գտնվում է 22 կիլոմետր բարձրության վրա։ Համեմատության համար Էվերեստը, որը Երկիր մոլորակի ամենաբարձր կետն է, չի հասնում նույնիսկ 9 կիլոմետրի։ Բայց կա մի սար ևս, որի բարձրությունը 26 կիլոմետր է։ Նրա անունը Րեյասիլվիա է և այն գտնվում է Վեստա աստերոիդի վրա։
  31. Արեգակնային համակարգի բոլոր մոլորակներից ժամացույցի սլաքի ուղղությամբ պտտվում է միայն Վեներան։ Մնացած բոլորը պտտվում են ժամացույցի սլաքին հակառակ, բացի Ուրանից։ 90 աստիճան առանցքի թեքության պատճառով Ուրանը կարծես պտտվում է կողքի վրա պառկած։
  32. Արեգակնային համակարգի ամենամեծ մոդելը 1։20 միլիոն մասշտաբով գտնվում է Շվեյցարիայում։ Այն ունի 950 կիլոմետր տրամագիծ։
  33. Փոթորիկներ և ուժեղ քամիներ լինում են ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ մոլորակների վրա։ Մարսի վրա փոշու փոթորիկները երբեմն տևում են 3-4 ամիս, իսկ Յուպիտերի վրա արդեն մի քանի դար շարունակ մոլեգնում է Երկրի մեծությունն ունեցող «Մեծ կարմիր կետ» անվամբ ահասարսուռ մի փոթորիկ։
  34. Սատուրնի վրա դիտարկվում են կանոնավոր վեցանկյան տեսքով ամպեր, որոնց բացատրությունը դեռևս հանելուկ է։
  35. Հրաբուխներ կան և Երկրի, և Վեներայի վրա, բայց Արեգակնային համակարգում երկրաբանական առումով ամենաակտիվ երկնային մարմինը Յուպիտերի արբանյակ Իո-ն է։ Նրա մակերևույթը բառացիորեն պատված է հրաբուխներով և այն անընդհատ հեղեղվում է լավայի հոսքով։

Նյութը պատրաստեց Կորյուն Գաբոյանը

Մեկնաբանել