ՊատկերասրահՎայտոմո՝ Նոր Զելանդիայի լուսատտիկների քարանձավները

Վայտոմո՝ Նոր Զելանդիայի լուսատտիկների քարանձավները

Նոր Զելանդիայի գեղեցիկ բնությունը լրացնում են նրա ստորգետնյա հրաշք քարանձավները։ Պետության ամենամեծ կղզիներից մեկի տակ գտնվում է Վայմոտո քարանձավաշարը։ Այն հայտնի է իր կրաքարային քարանձավներով, որոնք իրենց չափերով ու տեսքով արդեն իսկ տեսարժան են։ Սակայն նրանց ավելի յուրահատուկ են դարձնում միլիոնավոր լուսատտիկները, որոնք ապրում են այդ քարանձավներում։ Այդ բազմաթիվ մանր միջատները լուսարձակում են ֆոսֆորային լույս։

Ըստ գիտնականների, այս միջատների լուսարձակումը կապված է նրանց քաղցի հետ՝ ինչքան քաղցած են, այնքան ուժեղ է լույսը, որի շնորհիվ նրանք այլ միջատների գրավում են դեպի իրենց։

Վայտոմո քարանձավային խումբը մի քանի բաղկացած է Վայտոմո, Արանուի, Գարդներս Գաթ և Ռուակուրի քարանձավներից։ Լուսատտիկների հսկայական բանակը լուսարձակում է հազարավոր պայծառ կապտականաչավուն կետերի տեսքով և երկրի ընդերքում աստղազարդ երկնքի տպավորւթյուն ստեղծում։ Սակայն այս միջատները մի յուրահատկություն ունեն՝ բարձր ձայնը կամ ցանկացած անզգույշ շարժում վախեցնում է նրանց, որի արդյունքում նրանք դադարում են լուսարձակել և քարանձավներում խավար է տիրում։

Մեկնաբանել

Մուտքարիր մեկնաբանությունդ
Գրիր անունդ

- Գովազդ -Փոքրիկ եմ

Իսկ սա կարդացե՞լ ես

- Գովազդ -Վավատի Գրուպ

Բլոգ

Այլ հոդվածներ