ԱշխարհագրությունԲերմուդյան եռանկյունի

Բերմուդյան եռանկյունի

Շատերն են լսել այս առեղծվածային վայրի մասին. շատերն են փորձել բացահայտել տեղանքի գաղտնիքները:

Բերմուդյան եռանկյունի՝ Հյուսիսային Ամերիկա մայրցամաքից 900 կմ դեպի արևելք գտնվող Ֆլորիդա թերակղզին և Պուերտո Ռիկո կղզին միմյանց միացնող երևակայական գծերով կազմված եռանկյուն է: Այս զարմանահրաշ վայրը մարդկանց ուշադրությունը գրավել է դեռևս շատ վաղուց՝ այնտեղ տեղի ունեցող խորհրդավոր աղետների պատճառով: Անհետանում են նավերը, օդանավերը՝ առանց որևէ աղետի ազդանշան ուղարկելու: Տարածքում նաև հայտնաբերել են լքված նավեր, կենդանի շուն, կատու,սոխակ, բայց չեն հայտնաբերվել տուժածների դիեր: Բերմուդյան եռանկյունին անվանում են նաև Դժոխքի օղակ, Վհուկների ծով, Կորած նավերի ծովախորշ: Այդ եռանկյունում տեղի ունեցող երևույթների մասին շատ վարկածներ կան:

Ասում են, որ այստեղ գոյություն ունի երկնային անցք կոչվող մի իջվածք: Այն մարդիկ ով հայտնվել են այս իջվածքում՝ ետ չեն վերադարձել. ժամանակը սկսել է այլ ընթացք ստանալ, չեն հասկացել, թե իրենց հետ ի՞նչ է կատարվել:

Մյուս հետաքրքիր վարկածը այն է, որ տեղանքում այլմոլորակայինները տեղադրել են ճառագայթային աղբյուրներ՝ իրենց տիեզերանավերը: Վերջիններիս  պատճառով են  տեղի ունենում խորհրդավոր աղետներ:

Իսկ գիտնականները փաստում են, որ այստեղ ջրաօդերևութաբանական պայմանները բարդ են. հաճախակի մոլեգնող ցիկլոններն, փոթորիկները առաջացնում են ուժգին հոսանքներ, և քշում են վթարված օբյեկտների մնացորդները՝ ստեղծելով անհետացման պատրանք:

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Նախորդ հոդվածը
Հաջորդ հոդվածը

Մեկնաբանել

Մուտքարիր մեկնաբանությունդ
Գրիր անունդ

- Գովազդ -Փոքրիկ եմ

Իսկ սա կարդացե՞լ ես

- Գովազդ -Վավատի Գրուպ

Բլոգ

Այլ հոդվածներ