ԿենսաբանությունՄարդկային դեմքի անհամաչափությունը

Մարդկային դեմքի անհամաչափությունը

Մարդկանց մեծամասնության դեմքերի աջ և ձախ հատվածները միանման չեն և անհամաչափ են։
Մարդկային դեմքի անհամաչափությունը հատկապես լավ նկատելի է Աբրահամ Լինքոլնի հայտնի լուսանկարի դեպքում (նրա դեմքը նկատելիորեն անհամաչափ էր)։ Այս լուսանկարը արված է դեմքի նկատմամբ ուղիղ դիրքից, սակայն մարմինը լուսանկարվելուց թեքված է, քանի որ գլուխը Լինկոլնը թեթևակի թեքել է կողմ։

Աբրահամ Լինքոլն, ԱՄՆ 16-րդ նախագահ

Առաջին լուսանկարը օրիգինալն է։ Երկրորդ լուսանկարը օրիգինալի հայելային պատկերն է։ Երրորդ նկարը ստացվել է Լինքոլնի դեմքի ձախակողմյան հատվածներից, իսկ չորրորդ լուսանկարը՝ աջակողմյան հատվածներից։
Հատկապես վերջին երկու նկարները լավ ցույց են տալիս վերոհիշյալ երևույթը։

Ներքոհիշյալ կատարվել է նույն փորձը կանացի դեմքի դեպքում։ Այս պարագայում կնոջ մակիաժը մեծամասմբ թաքցնում է դեմքի անհամաչափությունը, սակայն վերջին երկու նկարների մեջ անհամաչափությունը հստակ նկատելի է։

Մարդիկ այնքան են սովորել դեմքերի անհամաչափություններին, որ եթե հանկարծ հանդիպեն համաչափ դիմագծերով մարդու, այդ համաչափությունը նրանց տարօրինակ կթվա։

Մարդիկ հիմնականում իրենց դեմքերը տեսնում են հայելիներում, որտեղ նրանք արտացոլվում են հակառակ ուղղությամբ՝ ձախից աջ։ Այդ պարագայում նրանք սովորում են իրենց հայելային արտաքինին։ Բայց մյուս մարդիկ ու լուսանկարչական ապարատը մարդուն տեսնում են «ճիշտ» դիրքով՝ առանց հայելային փոփոխության։

Իրականում այն պատկերը, որը տեսնում են մարդը հայելու մեջ, և այն պատկերը, որոնք տեսնում են ուրիշներն այդ մարդուն նայելիս ու ֆոտոապարատը, իրարից էականորեն տարբերվում են։ Այդպիսով, մարդը լուսանկարի վրա տեսնում է իր իրական պատկերը, իսկ հայելու մեջ՝ ձախից աջ արտացոլանքը։ Եվ հայելու միջի արտացոլանքը մարդու համար ավելի ընդունելի է։ Այդ պատճառով, սեփական լուսանկարները նայելիս մարդիկ միշտ մտածում են՝ «ինչ-որ բան այն չէ», և սովորաբար լուսանկարները «տգեղ» են համարում։

Այդ պատճառով մարդկանց մեծամասնություն չի հավանում իր պատկերը լուսանկարների մեջ։ Սակայն, դա հիմնականում սովորույթի հարց է, քանի որ իրականում լուսանկարների և իրականության, ինչպես նաև հայելու մեջ մարդը հավասարաչափ գեղեցիկ է։
Եվ իրոք, չկա որևէ օբյեկտիվ կամ նույնիսկ սուբյեկտիվ պատճառ, որով կարող ենք գեղեցիկ համարել Լինկոլնի հայտնի լուսանկարի իրական պատկերը հայելային պատկերից (առաջին լուսանկարը երկրորդից)։ Ցանկացած լուսանկարի հայելային պատկերը չի փոխում լուսանկարի գեղեցկությունը։

Բացի այդ, այլ մարդկանց համար լուսանկարում իրենց ծանոթ մարդու պատկերը սովորական է թվում, ինչը նշանակում է, որ այն նույնքան գեղեցիկ է, որքան մարդը իրականում է, քանի որ այլ մարդիկ և տեսախցիկները իրական մարդուն տեսնում են միանման։

Անծանոթ մարդկանց համար ընդհանրապես տարբերություն չկա, թե ինչպիսի դեմք են տեսնում նրանք լուսանկարում, չէ՞ որ նրանք իրականում չեն տեսել ու չեն ճանաչում լուսանկարի մեջ պատկերված անձնավորությանը։ Օրինակ, սիրելի պատանի, քեզ համար Լինքոլինի առաջին և երկրորդ լուսանկարները էսթետիկ առումով միևնույնն են, սակայն,ենթադրաբար, Լինքոլնը, սովոր լինելով իր հայելային արտացոլանքին, իր իրական լուսանկարը (առաջին ֆոտոն) կհամարեր «տգեղ»։

Իսկ ի՞նչ անել, որպեսզի քեզ սկսի դուր գալ քո լուսանկարը։ Կա երկու տարբերակ.

  1. Ստացիր քո լուսանկարների հայելային պատկերը։ Դու կտեսնես քեզ ինչպես տեսնում են քեզ ուրիշները և աստիճանաբար քո լուսանկարները կսկսես հավանել։ Սակայն այս մեթոդն ունի իր բացասական կողմը։ Այդ լուսանկարները միայն դու կհավանես, չէ՞ որ մնացած մարդիկ այդ լուսանկարներում կտեսնեն քո հայելային արտացոլանքը և արդեն նրանց համար այդ լուսանկարներում «ինչ-որ բան այն չի լինի» և դուք սովորականից «տգեղ կերևաք»։ Այդ իսկ պատճառով, հայելային լուսանկարները միայն դուք նայեք ու պինդ պահեք, իսկ սոցիալական ցանցերում տեղադրեք և այլ մարդկանց ցույց տվեք ձեր լուսանկարների բնօրինակները։
  2. Հայելուն մի՛ նայիր, դրա փոխարեն ինքնիկ (սելֆի) արա։ Այս դեպքում դու միշտ կտեսնես քո իրական դեմքը և աստիճանաբար կսովորես քո իրական պատկերին։ Եվ այսուհետ դու կսկսես հավանել քո լուսանկարները, որոնց վրա երևում ես այնպես, ինչպես իրական կյանքում։
Նախորդ հոդվածը
Հաջորդ հոդվածը

Մեկնաբանել

Մուտքարիր մեկնաբանությունդ
Գրիր անունդ

- Գովազդ -Փոքրիկ եմ

Իսկ սա կարդացե՞լ ես

- Գովազդ -Վավատի Գրուպ

Բլոգ

Այլ հոդվածներ