Գենետիկան գիտություն է օրգանիզմների ժառանգականության, փոփոխականության մասին: Գենետիկա տերմինը մտցվել է Վիլյամ Բետսոնի կողմից 1906 թվականին: Կախված հետազոտվող օբյեկտի բնույթից՝ առանձնացնում են բույսերի գենետիկա, միկրոօրգանիզնմների գենետիկա, կենդանիների գենետիկա, մարդու գենետիկա և այլն: Կախված ուսումնասիրություններում օգտագործվող մեթոդներից՝ առանձնացնում են մոլեկուլյար գենետիկա, էկոլոգիական գենետիկա, թունագենետիկա, ֆարմակոգենետիկա: Ժամանակից աշխարհում գենետիկան դարձել է կենսաբանության առանցքային ճյուղ: Ժառանգականության և փոփոխականության վերաբերյալ առաջին գիտական աշխատանքը հրատարակվել է 17-րդ դարում, որտեղ գերմանացի բուսաբան Կամերիարիուսը եզրակացրել էր, որ կենդանիների նման՝ բույսերն էլ ունեն սեռ, և բույսի մեկ տեսակի փոշոտումից մյուսի ծաղկափոշով կարող է հանգեցնել միանգամայն նոր տեսակների առաջացման: Ժամանակակից աշխարհում գոյություն ունի գենետիկայի հետազոտություն, որով մարդը կարող է պարզել իր մուտացիոն գեները: ՀՀ-ում գենետիկայի բնագավառի հետազոտություններ են կատարվում ԵՊՀ-ի, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գենետիկայի ամբիոնում, կենսաբանության ինստիտում:
Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը