Թաջ Մահալ

Թաջ Մահալը  աշխարհի յոթ հրաշալիքների շարքում է գրանցված: Գտնվում է Հնդկաստանի Ագրա քաղաքում՝ Ջամնա գետի հարավային ափին: Այն ունի 74 մ բարձրություն և հինգ գմբեթ: Գտնվում է 17 հա տարածք զբաղեցնող համալիրի կենտրոնում: Ներառում է՝ մզկիթ, հյուրատուն, շքեղ այգի. ինքն էլ շրջապատված է ատամնավոր պարսպով:

Այժմ մի քանի հետաքրքիր փաստեր Թաջ Մահալի մասին.

  • Թաջ Մահալը կառուցվել է Մուխալյան կայսրության ժամանակաշրջանում՝ Շան Ջահան կայսեր կողմից. ի հիշատակ իր երրորդ կնոջ՝ Մումթազ Մահալիի, ով լույս աշխարհ է բերել  տասնչորսերորդ երեխային: Կան կարծիքներ, որ Մումթազ Մահալին եղել է ազգությամբ հայ:
  • Այն կառուցվել է 22000 բանվորների, նկարիչների, ճարտարագետների, նկարագրող արտիստների միջոցով:
  • Կայսեր կնոջ փոփոխական բնավորությունը լավ արտացոլված է տաճարի վրա: Այն առավոտյան ստանում է վարդագույն երանգ, երեկոյան՝ կաթնագույն, իսկ գիշերը լուսնի լույսից՝ ոսկեգույն:
  • Նրա կառուցման աշխատանքը տևել է 17 տարի:
  • Յուրաքանչյուր տարի Թաջ Մահալ գալիս են ավելի քան 1 մլն տուրիստներ:
  • Տաճարի քարերից շատերը պոկվել են բրիտանական բանակի կողմից՝ 1857 թվականին  հնդիկների դեմ ապստամբության ժամանակ:

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Նախորդ հոդվածը
Հաջորդ հոդվածը

Մեկնաբանել

Մուտքարիր մեկնաբանությունդ
Գրիր անունդ

- Գովազդ -Փոքրիկ եմ

Իսկ սա կարդացե՞լ ես

- Գովազդ -Վավատի Գրուպ

Բլոգ

Այլ հոդվածներ