Աշխարհի ամենափոքր ձուկը ունի Պանդակա անունը: Նրա երկարությունը 7,9 մմ է, դա էլ նրան դասում է ողնաշարավոր կենդանիների շարքին: Այս ձուկը հայտնաբերել են Ինդոնեզիայի Սումատրա կղզու ճահիճներում, Ֆիլիպինյան կղզիների տաք ջրերում: Ձկան փորը կիսաթափանցիկ է, իսկ գանգոսկրը փոքր է՝ պաշտպանված չէ: Այնքան թափանցիկ է, որ ջրում լավ չի երևում. դա էլ նրա պաշտպանական մեխանիզմն է: Էգերը կրում են ընդամենը մի քանի ձու: Բնիկները այն օգտագործում են տարբեր ճաշատեսակների ձևով, քանի որ օգտակար է և անվնաս:
Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը