ՊատկերասրահՏուլե ծառ

Տուլե ծառ

Տուլե ծառը գտնվում է Մեքսիկայի Սանտա Մարիա Դել Տուլե քաղաքում։ Համարվում է ներկայումս երկրագնդի վրա աճող ամենահաստ ծառը։ Բնի տրամագիծը 14 մետր է, իսկ պարագիծը՝ 42 մետր։ Առաջին հայացքից թվում է, թե Տուլեն մի քանի ներաճած ծառերի խումբ է, բայց ԴՆԹ տեստը ցույց է տվել, որ դա մի ծառ է։

Ծառի բունը գրկելու համար 30-ից ավել մարդ պետք է ձեռք ձեռքի տա։ Ծառի ստվերի ներքո կարող է հովանալ մոտ 500 հոգի։ Ծառի բարձրությունը մոտ 40 մետր է, զանգվածը՝ 636 տոննա։

Մեքսիկայի բնիկ հնդկացիների լեգենդը պատմում է, որ այս ծառը 1400 տարի առաջ տնկել է Ացտեկների քամու աստծո քահանան՝ Պեչոչան։ Գիտնականներն հաստատում են, որ ծառի տարիքը մոտավորապես այդքան է։

«Տուլե» նշանակում է «սուրբ ծառ»։ Երբեմն այն անվանում են նաև «կյանքի ծառ»։ Ծառի բնի վրա, ցանկության դեպքում, կարելի է տեսնել կենդանիների քանդակներ (առյուծ, փիղ, կոկորդիլոս (վերջին 3 նկարները))։

Չնայած այս ահռելի չափերին, Սիցիլիայում ժամանակին «ապրել» է մեկ այլ, ավելի մեծ ծառ, որի մասին կպատմեմ հետագայում։

Մեկնաբանել

Մուտքարիր մեկնաբանությունդ
Գրիր անունդ

- Գովազդ -Փոքրիկ եմ

Իսկ սա կարդացե՞լ ես

- Գովազդ -Վավատի Գրուպ

Բլոգ

Այլ հոդվածներ