You are currently viewing Սուրբ Սոֆիայի տաճար

Սուրբ Սոֆիայի տաճար

Հնում եղել է հունական ուղղափառ քրիստոնեական տաճար, ավելի ուշ դարձել է թուրքական մզկիթ, մինչև 2020 թվականը՝ թանգարան ( Այասոֆիա թանգարան), իսկ 2020 թվականի հուլիսի 10-ից մզկիթ՝ Ստամբուլում: Տաճարը կառուցվել է մ.թ.ա 537 թվականին և հայտնի է իր յուրօրինակ գմբեթով: Եղել է տարբեր պետությունների տարածքում՝ բյուզանդական քրիստոնեական տաճար (537-1204), հռոմեական կաթոլիկ տաճար (1204-1261), հունական ուղղափառ տաճար (1261-1453), օսմանյան մզկիթ(1453-1931), թանգարան ( 1935-2020), մզկիթ ( 2020-): Սուրբ Սոֆիայի ճարտարապետական յուրահատկությունն այն է, որ պատրաստված է փոքր կերամիկական կտորների և ավազի միջոցով՝ համարժեք է ժամանակակից բետոնին: Իր ստեղծման օրվանից սկսած եղել է Արևելյան ուղղափառ տաճար և հանդիսացել է Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքի նստավայրը: Հետո 1204-1261 թվականներին տաճարը Խաչակիրների կողմից վերածվել է կաթոլիկ տաճարի: 1453 թվականին մայիսի 29-ին այն գրավել են թուրքերը և դարձրել մզկիթ՝ Մեհմեդի հրամանով: Թուրքերը տաճարի բոլոր զանգերը, զոհասեղանը և շատ այլ մասունքներ ոչնչացրել են՝ Իսլամական կրոնին հատուկ տարրեր ավելացրել՝ միհրաբ, մինբար, չորս մինարեթ: Թուրքիայի ամենաշատ այցելված թանգարանն է՝ տարեկան 3,7 միլիոն այցելու:

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Մեկնաբանել