ԱշխարհագրությունԱպոլլոնի տաճար

Ապոլլոնի տաճար

Կառուցվել է Ք.ա 430 թվականին Պելոպոնեսում՝ Արկադիայի լեռներում՝ Ֆիգալիա քաղաքի բնակիչների համար: Սրանով ավարտվում է Պերիկլեսյան ժամանակաշրջանի ճարտարապետության գերագույն ծաղկման շրջանը: Տաճարի հեղինակն է Իկտինոսը: Տաճարը հիմնականում կառուցված է մարմարանման կրաքարից ( բացառությամբ առանձին սյուների, որոնք մարմարից են): Չնայած արտաքին ճարտարապետության զուսպ ձևին, տաճարի ինտերիերը հարուստ է մշակութային նկարներով: Պատերից դուրս են գալիս կիսալուսնաձև հինգ զույգ որմնախորշեր, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են չորս զույգ խոյակ: Այն կառուցվել է հին տաճարի տեղում: Ապոլլոնյան տաճարը այն հազվագյուտ հուշարձաններից է, որի մեջ կիրառվել են հունական 3 օրդերները՝ դորիական օրդերը, կորնթական օրդերը, հոնիական օրդերը: Այստեղ ամեն օր ավելանում է զբոսաշրջիկների թիվը:

Նյութը պատրաստեց Ժաննա Կոբելյանը

Նախորդ հոդվածը
Հաջորդ հոդվածը

Մեկնաբանել

Մուտքարիր մեկնաբանությունդ
Գրիր անունդ

- Գովազդ -Փոքրիկ եմ

Իսկ սա կարդացե՞լ ես

- Գովազդ -Վավատի Գրուպ

Բլոգ

Այլ հոդվածներ